Նիկոլ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկը». կառավարությունը աջակիցներ և ներդրողներ է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով: Հայաստանի վարչապետը կառավարության մշակած այս նոր կամ, ինչպես ինք`ը Փաշինյանն է բնութագրում, «Հայկական խաչմերուկը» ռեբրենդինգի ենթարկած նախագծի մասին պատմեց Վրաստանում։

Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին Նիկոլ Փաշինյանը, խոսելով խաղաղության անհրաժեշտությունից, կարևորեց բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը, որոնք հնարավոր չեն առանց ճանապարհների: Հենց դրա համար էլ, ըստ նրա, մշակել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Փաշինյանը սրահում տեղադրված մեծ էկրանի վրա ցուցադրեց, թե հայկական կողմը հստակ ո՞ր ճանապարհների գործարկման մասին է խոսում։

Հայտարարելով, թե այդ ծրագիրը հսկայական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին, Փաշինյանը խոստացավ ներկաներին նախագծի մասին պատմող բրոշյուրներ բաժանել՝ ակնկալելով աջակցություն դրա իրականացման համար։ Իսկ մինչ այդ՝ ներկայացրեց նաև «Խաղաղության խաչմերուկի» հիմնական սկզբունքները։ Բոլոր ենթակառուցվածքները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են, յուրաքանչյուր երկիր իր տարածքում իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ՝ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար: Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով:

«Խաղաղության խաչմերուկ» եզրույթը Փաշինյանըն առաջին անգամ օգտագործեց մոտ 10 օր առաջ՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում։ Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող այս նախագիծը Փաշինյանը հենց այդ ելույթի ընթացքում «Հայկական խաչմերուկից» վերանվանեց «Խաղաղության խաչմերուկ»։

44-օրյա պատերազմից և ընդունված եռակողմ հայտարարությունից հետո Հայաստանը մշտապես խոսել է տարածաշրջանում ենթակառուցվածների ապաշրջափակման մասին՝ հղում անելով նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններին: Այս երեք հայտարարություններն էլ ընդունվել են Ռուսաստանում, ռուսական կողմի միջնորդությամբ։

Արցախի վրա ռազմական ագրեսիայից և Արցախի հայաթափումից հետո հայկական կողմն այս հայտարարությանը հրապարակային այլևս որևէ հղում չի անում։ Մինչդեռ այսօր նույն համաժողովի ընթացքում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը ճանապարհների բացման մասին խոսելիս հղում է արել հենց նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ պնդելով, թե Ադրբեջանը պատրաստ է բացել հաղորդակցության ուղիները, եթե հայկական կողմը նույնպես ցանկանա։

Եվ մինչ իշխանությունը «Խաղաղության խաչմերուկը» համարում է խաղաղության օրակարգի կարևոր մաս և խոսում դրա իրականացման հնարավորություններից, ընդդիմադիրները շարունակում են պնդել, թե գործող իշխանության որևէ նախաձեռնություն հայանպաստ լուծում չի ենթադրում։

Ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը «Խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագծի իրականացման հեռանկարը խիստ մշուշոտ ու անհասկանալի է համարում։ Իսկ իրենք, որպես ընդդիմադիր ուժ, դեմ չեն ճանապարհների ապաշրջափակմանը։

Հայաստանի կառավարությունն առաջիկայում «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պաշտոնապես կներկայացնի տարածաշրջանի երկրների կառավարություններին՝ հույս ունենալով համատեղ ուժերով, այդ թվում` ներդրողների ակտիվ ներգրավմամբ այն կյանքի կոչել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան