Մեզ համար սովորողը «դոձիկ էր», գողացողը` «խառոշի», դրա համար էլ պարտվեցինք. Վահան Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
Բոլորը

«Որպեսզի Արցախի թատրոնը կարգավիճակ ունենա, հարկավոր է քաղաքական կամք ու բարոյականություն, բայց պետք չէ այն ձևական պահել: Ինձ համար կարևոր էր Արցախի թատրոնը պահել Արցախում։ Հիմա եթե թատրոնը պահվելու է վերադառնալու նպատակով, այո՛, կողմ եմ»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում Արցախի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ թատրոնն այսօր ամենաշատը բեմի, տարածքի կարիք ունի. «Եթե դրանք լինեն, մնացածը մենք մեր ձեռքով կստեղծենք։ Թատրոնը, ամեն դեպքում, կա, քանի որ մենք շարունակում ենք խաղալ, այն մեր ձեռքից ոչ ոք չի կարող խլել: Այս պահին էլ թատրոնն ԱՄՆ-ում հյուրախաղերի է, անձնակազմն Արցախի դրոշն է բարձրացրել Նյու Յորքում` ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի դիմաց»:

Ռեժիսորը նշում է՝ Արցախի դրամատիկական թատրոնի խաղացանկը, այսպես ասած, առաջնագծային թատրոնի ձևաչափով է ստեղծված․ «Առաջնագծային մտածելակերպով Արցախում էինք, հիմա էլ Երևանում բան չի փոխվել, ես նույն խրամատում եմ»:

Նա պատմում է, թե ինչպես թատրոնը ոչ միայն չի դադարել, այլև շարունակել է է՛լ ավելի ակտիվ աշխատել շրջափակման ժամանակ։

«Շրջափակման մեջ մեր թատրոնը երեք առաջնախաղ է ունեցել, 70-ից ավելի ներկայացում ենք խաղացել, օգոստոսին 3000-ից ավելի հանդիսատես ենք ընդունել, սկզբունքորեն խաղացել ենք կատակերգություն: Բեմը խրամատ է, և մենք մեր խրամատը պահել ենք մինչև վերջ: Մեր դերասանները գիշերը հացի հերթ էին կանգնում, ցերեկը խաղում էին, փորձ էին անում»,- նշում է Վահան Խաչատրյանը:

Ռեժիսորն անդրադառնում է նաև Արցախի կորստի թեմային՝ շեշտելով՝ մեր հանրության շրջանում գերիշխող դեգրադացված մտածելակերպը պատերազմ հաղթել չէր կարող. «Միգուցե մենք քիչ ենք սիրել մեր հայրենիքը, նույնիսկ այսօր՝ կորստից հետո, չենք գնահատում այն, բայց ուրիշ հայրենիք չենք գտնի: Այն մտածելակերպը, որով մենք էինք ապրում, բերեց մեզ այս օրվան. սովորողը մեզ համար «դոձիկ էր», գողացողը` «խառոշի»: Սովետական քրեական կուլտուրան ռոմանտիզացվեց, եկավ առաջին պլան: Մեզ տվեցին անկախություն, չհասկացանք՝ որն է դա, տվեցին ազատություն, մեզ թվաց՝ դա հիմար-հիմար խոսելն է»:

Վահան Խաչատրյանը խոսում է նաև այս օրերին մտավորականության վարքագծի, և, առհասարակ, մտավորականությանը` որպես էլիտա կորցնելու մասին։

«Այսօր հենց ինչ-որ թեմայի շուրջ խոսում ես, ուզում են մի ամբոխի մեջ մտցնել: Այսօր չկա մտավորականություն, որը կարող է խոսել ողջ հայության անունից, մտավորականությանը դարձրեցին ձեռքի խաղալիք: Հիմա իմ սերնդի արվեստագետներով հավաքվում ենք, ելքեր ենք փնտրում, ցավը զարթնեցրեց մեզ»,- նշում է ռեժիսորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան