Եվրամիությունն ընդլայնում է համագործակցությունը ՆԳՆ փրկարար ծառայության հետ

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության քաղաքականության տնօրեն, փորձագետ Դարիուս Դոմարկասին, թիմի ղեկավար Թոմաս Բիկմանասին և տեղացի փորձագետ Արևիկ Սիմոնյանին։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և ՓԾ ԲՊԱՌՆ վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Դաշյանը։

«Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է այս տարվա մայիսին և նախատեսված է մինչև 2025 թվականի ապրիլի վերջ։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին՝ իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում՝ Եվրամիության և Հայաստանի միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում սահմանված առաջնահերթություններին համահունչ, որի բաղադրիչներից մեկն է հանդիսանում «Արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և մեթոդաբանության մշակումը»։

Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենի տեղակալը բարձր գնահատեց ԵՄ ջանքերը՝ ուղղված ՆԳՆ փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը և ընթացիկ բարեփոխումների իրականացմանը՝ կարևորելով միջազգային փորձագետների դերակատարումը և արդյունավետ փոխհամագործակցությունը։

Հանդիպման առանցքում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներն էին․ մասնավորապես՝ ճգնաժամային կառավարման և արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման մոդելների մշակման և տեղայնացման, օպերատիվ-տակտիկական պատրաստվածության, արձագանքման կազմակերպման, ճգնաժամային կառավարման բնագավառում որոշումներ կայացնող անձնակազմի վերապատրաստման, ինչպես նաև այլ պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցության հարցերն էին։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ Դարիուս Դոմարկասն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Փրկարար ծառայությանը կարողությունների բարելավման ուղղությամբ, հատկապես նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի հետ համատեղ իրականացնել առկա օրենսդրական փաթեթի ուսումնասիրություն, ծառայության կառուցվածքի, ռեսուրսների վերլուծության և կարիքի գնահատման հիման վրա՝ համադրելով Լիտվայի փորձի հետ, մշակել արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում որոշումների կայացման մեթոդաբանություն։ Փորձագետը նշեց, որ իրենց գերխնդիրն է նախապատրաստել ամբողջ անձնակազմին՝ կրտսերից մինչև որոշում կայացնողներ, որպեսզի վերջիններս առավել պատրաստ լինեն աշխատելու ճգնաժամային իրավիճակների պայմաններում և ընդունելու ճկուն որոշումներ, միաժամանակ օպերատիվորեն համագործակցելու այլ պետական կառավարման մարմինների հետ։

Փորձագետը դրական գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանն առաջիկա տարիների համար ունի «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն և գործողությունների ծրագիր», ինչն արդեն իսկ կարևոր ձեռքբերում է և արդյունավետ ճանապարհային քարտեզ կապահովի փրկարար ծառայության կայուն զարգացման համար։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատեցին համագործակցության շրջանակը, սահմանեցին առաջիկա անելիքները՝ ըստ առաջնահերթությունների, որոնցում հաշվի են առնվելու ՓԾ ոլորտի օրենսդրական կարգավորումները և ընթացիկ գործողությունների պլանները։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին ՃԿՊԱ-ում տեղի է ունենալու արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման մոդելների լիտվական փորձի ներկայացման թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցելու են ՆԳՆ պատասխանատու ոլորտների փրկարարական և ոստիկանության ծառայողները»,- ասվում է հաղորդագրության մեջ։