ՀՀ ԿԳՄՍ նախարարը Բելգիայի դեսպանին ներկայացրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգությանն սպառնացող վտանգը

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-բելգիական բարեկամական կապերի զարգացման: Նախարարը համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի և Բելգիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում:

«Գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել մեր երկրի համար դժվարին իրավիճակում Եվրամիության աջակցության համար, ինչը էական նշանակություն ունի իրավիճակի կարգավորման հարցում: Նախարարն իր խորին մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրի կապակցությամբ և հույս հայտնել, որ միջազգային կառույցները կկիրառեն իրենց մանդատը և գործուն քայլեր կձեռնարկեն փաստահավաք առաքելության իրականացման ուղղությամբ՝ կանխարգելելու համար վանդալիզմի դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է: «Ժաննա Անդրեասյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանման հետևանքով, և հիմա առավել մեծ թվով պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդիր է առաջացել, որոնց թվում են համաշխարհային քրիստոնեական մշակույթի կարևորագույն նմուշներից Գանձասարը և Ամարասը:

Նախարարը դեսպանի ուշադրությունը հրավիրել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի հարցին և նշել է, որ սեպտեմբերի 19-ից հետո հայ բնակչությունը, որից ավելի քան 30 հազարը երեխաներ են, ԼՂ-ից բռնի տեղահանվել են Հայաստանի Հանրապետություն: Այժմ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեռնարկում է քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանվածների ընդհատված կրթության իրավունքի իրացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կողմերն անդրադարձել են հայ-բելգիական համագործակցության հեռանկարին՝ դիտարկելով համագործակցության ընդլայնումը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի բնագավառներում:

Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարությունում ստեղծվել է կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության քաղաքականության բնագավառներում ֆրանկոֆոնիայի աշխատանքային խումբ, որը ղեկավարում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նշանակվել են համակարգող պատասխանատուներ ըստ ոլորտների՝ տարեկան միջոցառումների պլանը մշակելու և աշխատանքները կազմակերպելու համար:

Դեսպան Էրիկ դե Մույնքին պատրաստակամություն է հայտնել ներգրավվելու վերոնշյալ աշխատանքային խմբում, ինչպես նաև ֆրանսերենի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքներում: Դեսպանը տեղեկացրել է, որ Բելգիայում գործող «Պողոսյան» հիմնադրամն առաջիկայում նախատեսում է ցուցահանդեսի բացում: Համագործակցության մյուս ուղղություններից դեսպանը մատնանշել է ուսանողների և փորձագետների փոխանակման ծրագրերը, ինչպես նաև Գենտի և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցության ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ: