Մարկո Ռուբիոն ու Հաքան Ֆիդանը քննարկել են «Իրանի կողմից վտանգները»

Լուրեր

09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը  նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Իրանի շուրջ իրավիճակը։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Իրանի և նրա պրոքսիների կողմից տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող վտանգները»,- ասվում է Պետքարտուղարության խոսնակ Թամի Բրյուսի տարածած հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ կողմերը համաձայնության են եկել ահաբեկչության դեմ պայքարի և ՆԱՏՕ-ի ամրապնդման գործում համագործակցության կարևորության հարցում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները ավելի վաղ հայտնել էին  Ռուբիոյի ու Ֆիդանի հեռախոսազրույցի մասին։ Ըստ թուրքական կողմի՝ քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և Գազայում մարդասիրական իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմում հրադադարի հաստատման ջանքերը։

Բացի այդ՝ թուրքական դիվանագիտական ​​աղբյուրները հայտնում են, որ Ֆիդանը նախօրեին նաև զրուցել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ՝ Թեհրանի միջուկային բանակցությունների վերաբերյալ։

Այս քննարկումները հաջորդել են շաբաթ օրը Մասկատ քաղաքում Օմանի միջնորդությամբ կայացած ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի