Հայաստանի արդյունաբերության անկումն ու աճը

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2025 թ-ի հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում արդյունաբերությունը 19․4% անկում է գրանցել։ Ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների՝ Հայաստանում ամբողջ արդյունաբերության ծավալը կազմել է մոտ 380․5 մլրդ դրամ (մոտ 975 մլն դոլար)։

Այս ժամանակահատվածում հանքագործական արդյունաբերությունը և բացահանքերի շահագործումը կրճատվել է 19․2%-ով, մշակող արդյունաբերությունը՝ 26.2%-ով, էլեկտրականության, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարման ծավալն աճել է 10․7%-ով, ջրամատակարարումը, կոյուղու և թափոնների կառավարումն ու վերամշակումն աճել է 0․3 %-ով։
Մշակող արդյունաբերության մեջ ուշագրավ են 2՝ ոսկերչական արտադրատեսակների և հիմնական մետաղների արտադրության ցուցանիշները․ դրանք կրճատվել են համապատասխանաբար 69․1% ով և 77%-ով։ Սա, ըստ էության, ռուսական ոսկու վերաարտահանման դադարեցման հետևանքն է։ Ինչպես հայտնի է, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկին հաջորդած միջազգային պատժամիջոցների պայմաններում ռուսական ոսկյա իրերը ներկրվում էին Հայաստան, ապա հայկական մակնշմամբ արտահանվում հիմնականում ԱՄԷ, նաև՝ այլ երկրներ։ ՀՀ-ից ոսկու վերաարտահանման ծավալի կրճատումը սկսվեց 2024-ի մայիսից, երբ Ռուսաստանում տեղի ունեցան ոսկու արտահանման և արդյունահանման համար սահմանված տուրքերի և վճարների օրենսդրական փոփոխություններ։

Ուշագրավ է նաև ծխախոտային արտադրատեսակների արտադրության տպավորիչ աճը՝ 93․1 %․ դրա ծավալը հասել է 44․6 մլրդ դրամի (մոտ 114 մլն դոլար)։

Նկատենք նաև, որ վերջին տասնամյակում արդյունաբերության ծավալները գրեթե կրկնակի աճել են։

Գայանե Խաչատրյան