Պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդը  տուժող է ճանաչվել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդը քրեական վարույթի շրջանակներում տուժող է ճանաչվել։ Տեղեկությունը Factor.am-ին փոխանցել են Քննչական կոմիտեից: «Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին և 4-րդ կետերի հատկանիշներով: 1 անձ ճանաչվել էտուժող»,- հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Հոդվածը վերաբերում է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։ Հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի հատկանիշների համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով և կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն պարեկների կողմից բռնության ենթարկված վարորդի նկատմամբ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Քննչական կոմիտե և խնդրել նախաձեռնել քրեական վարույթ՝ ոստիկանության համապատասխան աշխատակիցների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդում։ Օրեր առաջ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ քրեական գործ են հարուցել բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հոդվածով:

Հիշեցնենք, որ ըստ համացանցում հրապարակված տեսանյութերի՝ 2025 թվականի ապրիլի 2-ին ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության մի խումբ ծառայողների կողմից բռնություն է գործադրվել մարդատար մեքենայի վարորդի նկատմամբ, նրան բռնությամբ հանել են մեքենայից, քաշքշել և պառկեցրել գետնին, հագցրել ձեռնաշղթաներ, այն պայմաններում, երբ անձի կողմից որևէ դիմադրություն չի ցուցաբերվել։

Անի Թամրազյան