Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը
Քաղաքականություն
15.04.2025 | 15:39
Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու գործերով հերթական դատական նիստը դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Հավելենք, որ նախորդ նիստը տեղի էր ունեցել ապրիլի 8-ին, որի ընթացքում մի շարք «տուժողներ» էին հարցաքննվել։
Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների շինծու գործերն էլ առանձին են քննվում։ Հաջորդ նիստը տեղի է ունենալու ապրիլի 17-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի