Բաքվում շինծու գործերով նիստում հայերի ցուցմունքներ են հրապարակվել․ շոշափվել են Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Բաբայանի անունները

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների ու այլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով դատական հերթական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական ​​նիստի ընթացքում գլխավոր դատախազի ավագ օգնական Վուսալ Ալիևը ներկայացրել է իբրև թե «Հայաստանի կողմից Ադրբեջանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի վերաբերյալ նախնական քննության ընթացքում հավաքված փաստաթղթերը, այդ թվում՝ միջադեպի վայրի զննման արձանագրությունները, կից լուսանկարները, տուժածների և վկաների ցուցմունքները, ինչպես նաև՝ փորձագիտական ​​կարծիքները 1990-ականների սկզբին նախնական քննության ընթացքում որպես կասկածյալներ և մեղադրյալներ հարցաքննված հայկական ծագում ունեցող անձանց վերաբերյալ»։

Նշվել է, թե «1988 թվականի սեպտեմբերի 19-ին ԽՍՀՄ գլխավոր դատախազի ավագ օգնական Նիկոլաևի կողմից հարուցվել է քրեական գործ՝ հայերի կողմից տարբեր հանցագործությունների կատարման փաստերի վերաբերյալ»։

ԽՍՀՄ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործով ժամանակին որպես վկա հարցաքննված Արթուր Աբրահամյանի ցուցմունքն է հրապարակվել, ըստ որի՝ Ղարաբաղում հանրահավաքը ղեկավարել են Արկադի Մանուչարովը, Զորի Բալայանը, Հենրիկ Պողոսյանը, Մաքսիմ Բաբայանը, Ռոլես Աղաջանյանը, Վլադիկ Սարգսյանն ու այլ անձինք։ Ցուցմունքում նշվել է, որ Մուրադ Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը «զինել են Ղարաբաղում գտնվող հայկական զինված կազմավորումները»։ Ըստ ցուցմունքի՝  ԼՂ ֆինանսական միջոցներ է ուղարկել Հայաստանի Գերագույն խորհրդի փոխնախագահ Վազգեն Մանուկյանը։ «Ռոբերտ Քոչարյանն այս գումարը ստացել է Ադրբեջանի տարածքներում և բաշխել այն զինված կազմավորումներին»,- նշվել է ցուցմունքում։ Գործի նյութերի համաձայն՝ իբրև թե Մուրադ Պետրոսյանը հրամայել է պայթեցնել Շուշի-Ստեփանակերտ մայրուղու 14-րդ կիլոմետրում գտնվող գետի վրայով անցնող կամուրջը։

Վկա Յուրի Ջահանգիրյանն էլ ցուցմունքներում պնդել է՝ «Ռոբերտ Քոչարյանը, աշխատելով որպես «Ղարաբաղի մետաքսի գործարանի» կուսակցական քարտուղար, որպես հայկական ազգայնական «Կռունկ» կազմակերպության ակտիվ անդամ, զբաղվել է ազգայնական ատելության և թշնամանքի քարոզչությամբ՝ ադրբեջանցիների նկատմամբ»։

Դատական ​​նիստը շարունակվել է պետական ​​մեղադրողների կողմից հարցեր ուղղելով։ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը դատարանից ժամանակ է խնդրել մինչև հաջորդ նիստը՝ ներկայացված ապացույցների վերաբերյալ հարցերի պատասխանները պատրաստելու համար։ Միջնորդությունը բավարարվել է։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հայտարարել է, որ «1990-ականներին Ռոբերտ Քոչարյանը, Մուրադ Պետրոսյանը, Մանուչարյանը և ուրիշները հանրահավաքների կազմակերպիչներն ու շարժման առաջնորդներն էին, հաստատել Խալֆելիչայ գետի վրայով անցնող կամրջի պայթյունի փաստը»։

Նա հաստատել է «սպանությունների փաստերը, այդ թվում՝ այն դեպքերը, երբ հայերը սպանել են հայերի, այդ թվում՝ կենցաղային և քաղաքական պատճառներով։ Որպես օրինակ նա նշել է բարձրաստիճան պաշտոնյա Վալերի Գրիգորյանի սպանությունը՝ այն կապելով Բաքու կատարած այցի հետ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Հարությունյանը նաև խոսել է Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձի մասին, նշելով, որ Սամվել Բաբայանն է եղել պատվիրատուն։

Արցախի ՊԲ-ի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանն էլ հարցերին պատասխանելիս ասել է, թե լսել է «Խալֆելիչայի վրայով կամրջի պայթեցման մասին, սակայն նշել է, որ չի շփվել Մուրադ Պետրոսյանի հետ՝ հավելելով, որ վերջինս 2020 թվականին աջակցել է Ստեփանակերտի ցուցարարներին։

Պետական մեղադրող Տարանա Մամեդովան հարցեր է ուղղել Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին ու Դավիթ Իշխանյանին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Սահակյանը դատապարտել է կամրջի պայթեցումը, Իշխանյան էլ  նշել, որ այդ միջադեպի մասին առաջին անգամ լսել է դատավարության ժամանակ։ Դատական հաջորդ նիստը նշանակվել է ապրիլի 17-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի