«Մեր աչքի դեմը ռուսը տանկերը տալիս էր թուրքին»․ արդյո՞ք կարող էր Արցախի ՊԲ-ն դիմադրել և չզինաթափվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

Սեպտեմբերի 20-ին, երբ հայտնի դարձավ, որ Արցախի լուծարված ՊԲ-ն զգալի սպառազինություն և զինամթերք է հանձնել, հանրության շրջանում հարց առաջացավ՝ արդյո՞ք հնարավոր չէր զենքով դիմակայել Ադրբեջանին։

Ավելի ուշ հայտնի դարձավ նաև թվային պատկերը․ 92 միավոր զրահատեխնիկա, 142 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 124 միավոր ՀՕՊ միջոցներ, 112 դաշտային հրետանու թնդանոթ, համազարկային կրակի հրթիռային համակարգ և ականանետ, 1 միավոր անօդաչու թռչող սարք, ավելի քան 7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, 66,1 միլիոն միավոր ռազմամթերք։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանն իրատեսական է համարում այսքան սպառազինությամբ Արցախի ինքնապաշտպանությունն իրականացնելը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ վերջին 10 ամսում Արցախում ոչ միայն բանակին մատակարարումներ չէին իրականացվում, այլ խաղաղ բնակչությանը։

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը Factor TV-ի հետ զրույցում խուսափեց մեկնաբանել՝ արդյո՞ք հնարավոր էր հանձնված զինտեխնիկայով մարտ վարել և հաջողության հասնել։ Նա այս պահին կարևոր է համարում այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ այդ զինտեխնիկան չտեղափոխվեց Հայաստան։

Անվտանգային հարցերով վերլուծաբան Սարո Սարոյանն Արցախի ՊԲ-ի լուծարումը մութ գործարք է համարում՝ շեշտելով, որ քանի դեռ բացահայտումներ չկան, բարդ է նշել, թե ինչ էր հնարավոր անել առկա ռեսուրսներով։

Մովսես Հակոբյանը կարծում է, որ սպառազինությունն Արցախից դուրս բերելու գործընթաց պետք է իրականացվեր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության չորրորդ կետով։ Ըստ այդ կետի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ:

Նշենք, որ ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Արցախում ռազմական ներկայացվածություն Հայաստանը չի ունեցել։

Արցախի ՊԲ-ն զինաթափելու որոշումը Սամվել Շահրամանյանը կայացրել էր նախագահի պաշտոնը ստանձնելուց 10 օր անց՝ սեպտեմբերի 20-ին։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ հաղորդեց, որ ռուս խաղաղապահները 25 պահակակետ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի ուժերի կողմից հանձնված զենքի, զինտեխնիկայի ու զինամթերքի պահեստները հսկելու համար։ Նշվում է, որ պահակակետերից 14-ը ստեղծվում է ադրբեջանական կողմի հետ համատեղ։ Ավելի վաղ Ստեփանակերտից պաշտոնապես տարածված տեղեկության համաձայն՝ ծանր զինտեխնիկան պետք է Լեռնային Ղարաբաղից դուրս բերել և արագորեն ոչնչացնել։ Մինչ այս, թե՛ ռուսական, թե՛ ադրբեջանական կողմը զենքի ոչնչացման որևէ տեսանյութ չեն հրապարակել։

Պաշտպանության բանակի զինծառայողներից մեկը, որը սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների թեժ կետերում է եղել, Factor TV-ի հետ զրույցում նշեց՝ ռուսական կողմն Արցախի ՊԲ տանկերը նվիրում էր ադրբեջանցիներին։

Անդրիաս Ղուկասյանը կարծում է՝ այդ զինատեսակների զգալի մասը Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի դեմ պատերազմում։

Նշենք, որ մինչ Արցախի Պաշտպանության բանակը լուծարելու որոշում կայացնելը՝ Սամվել Շահրամանյանը Արցախի ԱԽ նիստ էր հրավիրել, որին մասնակցում էին նաև ԼՂ նախկին նախագահները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան