Ուրվագծվում է Հայաստանի նոր արտաքին քաղաքականությունը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ վերջին շրջանում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, որոնք ունեն և՛ դրական, և՛ ռիսկահարույց միտումներ:

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած «թավշյա հեղափոխության» օրերին բազմիցս հայտարարվել էր, որ ներհայաստանյան իրադարձությունները չունեն որևէ աշխարհաքաղաքական ենթատեքստ, և որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի չեն ունենալու կտրուկ շրջադարձեր, մասնավորապես կապված ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության, Ռուսաստանի և Արևմուտքի հետ հարաբերությունների հետ: Ընդ որում, Հայաստանի նոր իշխանությունների` արտաքին քաղաքականության վերաբերյալ հիմնական շեշտադրումները կապված էին հենց Ռուսաստանի և եվրասիական ուղղության հետ, քանի որ նախկինում Փաշինյանը շատ անգամ հայտարարել էր այդ ուղղություններով իր վերապահումների մասին:

Իշխանափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջին այցերը տեղի ունեցան հենց Ռուսաստան, ինչը կարող էր դիտարկվել որպես հավաստիացում Մոսկվային, որ Հայաստանը չի պատրաստվում լքել, այսպես ասած, եվրասիական բլոկը: Այդ այցերի ժամանակ կարմիր գծով անցնում էր միտքը, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ հարաբերությունները առաջնային կարևորություն ունեն, և Մոսկվան անհանգստանալու որևէ հիմք չունի:

ՀՀ վարչապետի բրյուսելյան այցը, սակայն, ցույց տվեց, որ Հայաստանը չի պատրաստվում որևէ կերպ սահմանափակել Արևմուտքի հետ իր շփումները: Ավելին, ի հեճուկս զգուշացումների, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին կարող է հայկական շահերին ոչ համահունչ հայտարարություն ընդունվել, Նիկոլ Փաշինյանը որոշում կայացրեց մասնակցել այդ միջոցառմանը, իսկ դրա ընթացքում արևմտյան առաջնորդների հետ արված լուսանկարները տպավորություն ստեղծեցին, որ ՀՀ վարչապետը փորձում է անմիջական ջերմ հարաբերություններ հաստատել նրանց հետ:

Պատկերը, սակայն, փոխվեց այն ժամանակ, երբ բրյուսելյան այցի վերջին օրը Փաշինյանը օդակայանում լրագրողների հետ զրույցում բացեց փակագծերը, և պարզ դարձավ, որ իրականում ԵՄ հետ երկխոսության մեջ Հայաստանի տոնայնության էական փոփոխություն է տեղի ունեցել: Փաշինյանը, փաստացի, բավականին կոշտ ազդակներ ուղղեց Բրյուսելին` նշելով, որ եթե ԵՄ-ն չի փոխում իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, ապա պետք է իջեցնի իր հայտարարությունների ոգևորության աստիճանը` կապված հայաստանյան իրադարձությունների հետ: Ավելին, վարչապետը նշեց, որ Հայաստանն այլևս խնդրողի կարգավիճակում չի լինելու միջազգային գործընկերների հետ հարաբերություններում:

Թվում է, թե Բրյուսելի օդակայանից հնչած այս հայտարարությունները պետք է որոշակիորեն լիցքաթափեին հայ-ռուսական հարաբերություններում բրյուսելյան այցի առաջացրած լարվածությունը, սակայն հուլիսի 17-ին Շիրակի մարզում տեղի ունեցած միջադեպը և դրան Փաշինյանի արձագանքը նոր զարգացումների սպասումներ են առաջացնում:

Փանիկում, ինչպես հայտնի է, նշված օրը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություններ էին իրականացրել` սարսափի մատնելով տեղի բնակչությանը: Միջադեպից հետո ռուսական հրամանատարությունը տեղի ունեցածը վերագրել էր ֆորս-մաժորին և ներողություն խնդրել: Այնուամենայնիվ, միջադեպից երկու օր անց` հուլիսի 19-ին, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը տեղի ունեցածը որակեց որպես սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և Հայաստանի ինքնիշխանության: Ավելին, Փաշինյանը բավական կոշտ տոնով հայտարարեց, որ միջադեպի մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Այս զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանի նոր իշխանությունները, փաստացի, փորձում են վերանայել նախկին իշխանությունների որդեգրած, այսպես կոչված, կոմպլեմենտար քաղաքականության բնույթը, և հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու մասին հայտարարություններին զուգահեռ, գործնականում հանդես են գալիս բավական կոշտ դիրքերից:

Այս իրավիճակը մի կողմից փոխում է Հայաստանի միջազգային «որակը»՝ ներկայացնելով երկիրը որպես երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ավելի ամուր, սկզբունքային և ուժեղ խաղացողի, մյուս կողմից, սակայն, լրջագույն սպառնալիքներ է պարունակում, մանավանդ կարճաժամկետ կտրվածքով: Հայաստանի նոր իշխանությունները, լինելով ոչ այնքան փորձառու, հավանաբար չեն տիրապետում եվրոպական բյուրոկրատիայի նրբություններին, մյուս կողմից էլ չունենալով հաստատուն երաշխիքներ ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցելու պատրաստակամության հարցում, դիմում են կոշտ տոնայնությանը, որը  կարող է վնասել հայ-եվրոպական հարաբերություններին` ակնկալվելիք օգուտների փոխարեն խնդիրներ ստեղծելով:

Ռուսաստանի հետ հարաբերություններում Հայաստանը տասնամյակներ շարունակ եղել է լիովին կանխատեսելի սուբյեկտ, ինչը իր բացասական ազդեցությունն է ունեցել հայկական շահերի վրա: Ներկա քաղաքականությունը, երբ օրինակ Հայաստանը հանդես է գալիս որևէ միջադեպի վերաբերյալ կոշտ դիրքորոշմամբ, թերևս միտում ունի պահպանել հավասարակշռությունը երկկողմ հարաբերություններում, սակայն նաև մտահոգությունների տեղիք է տալիս՝ կապված անվտանգության հարցերի հետ: Ինչպես հայտնի է, Հայաստանը փաստացի և դե յուրե գտնվում է անվտանգության այնպիսի համակարգում, որտեղ գրեթե ամեն ինչ կախված է Ռուսաստանից, և Մոսկվայի հետ հարաբերություններում Երևանը պետք է միշտ աչալուրջ և հավասարակշռված լինի:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ «թավշյա հեղափոխությունից» հետո արտաքին քաղաքականությունը չփոփոխելու փուլն ավարտվում է, և սկսվում մի շրջան, երբ ուրվագծվում է Երևանի նոր արտաքին քաղաքականությունը: Եվ միայն ժամանակը ցույց կտա՝ որքանով հնարավոր կլինի փոփոխված իրավիճակում արդյունավետորեն առաջ մղել  հայկական շահերը:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»