Նոր առաջարկ Վարդան Ղուկասյանին․ Մարությանը պատրաստ է համագործակցել ընդդիմության հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։ Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ 5 ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 24 մանդատ, «Ազգային առաջընթաց»` 14 մանդատ, «Մայր Հայաստան»՝ 12 մանդատ, «Հանրապետություն»՝ 8 մանդատ, «Հանրային ձայն»՝ 7 մանդատ:

«Մենք առաջարկեցինք, անկախ քաղաքական հայացքներից, միասնական ճակատով հանդես գալ և ընտրել 1 ընդդիմադիր քաղաքապետի թեկնածուի՝ իշխանությանը զրկելով վերարտադրվելուց»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերով այս մասին նշեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

««Մայր Հայաստան» դաշինքը և «Հանրային ձայն» կուսակցությունը արձագանքել են, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը չի արձագանքել, ինչը թույլ է տալիս ենթադրելու, որն իրենք միանալու են ՔՊ-ին։

Մարությանը հայտարարեց, որ համաձայն է «Մայր Հայաստան»-ի հետ այն հարցում, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն»,- նշեց Մարությանը։

Անդրադառնալով «Հանրային ձայն» կուսակցության առաջարկին՝ համագործակցել, բայց վերահսկողության վարչության պետի պաշտոնը տալ իրենց կուսակցության անդամին, նա նշեց, որ իրենք դեմ չեն, բայց, ըստ օրենքի, վարչության պետը ընտրվում է մրցույթով, այլ ոչ թե նշանակվում քաղաքապետի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։