Մենք գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ, միջազգային մեր գործընկերների հետ կապի մեջ ենք. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
Բոլորը

Մենք այստեղ ենք բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակը  ոչ միայն դիտարկելու, այլ նաև պաշտպանության  գործընթացը փաստացի ստանձնելու նպատակով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Կոռնիձորում գտնվող հումանիտար կայանում լրագրողների հետ զրույցում ասաց  ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Հիշեցնենք, որ հենց այդ կայանում են Արցախից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված քաղաքացիները գրանցվում, կարիքների առաջնային գնահատում կատարվում։

Նա նշեց, որ իրենք անընդհատ կապի մեջ են միջազգային գործընկերների հետ, նաև այստեղ են միջազգայի գործընկերների հետ։

«Երկրորդ, մենք հենց ինքներս ենք  զբաղվում իրավունքների պաշտպանությունը  հնավորինս պատշաճ մակարդակով իրացնելու պրոցեսով։ Երրորդ՝ փաստահավաք աշխատանք ենք իրականացնում»,- նշեց Մանասյանը։

Նա հայտնեց, որ զրուցել է տեղահանվածերի հետ, նաև իրենց հատուկ մեթոդաբանությամբ են զրույց վարել։

«Մի բան կուզեմ հստակ արձանագրել՝ մենք ակնհայտորեն գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ, որովհետև  նույնիսկ այն դեպքում, երբ մարդիկ, ըստ էության, իրենք են այս պահին դուրս գալիս իրենց տներից, հայրենիքից, բայց ակնհայտ է, որ այդ իրավիճակը ստեղծվել է  այն պատճառով, որ իրենք  չունեն  մարդու հիմնարար իրավունքների, անվտանգության երաշխիքներ»,- ասաց Անահիտ Մանասյանը՝ հավելելով, որ թերսնման պատճառով նաև հղիների իրավունքներն են ոտնահարված եղել:

ՄԻՊ-ը նաև հայտնեց, որ տեղահանվածներին նաև հոգեբանական աջակցություն է տրամադրվում։

Մանրամասները՝ տեսանյութում։