Բժիշկները պահանջում են ԿԽՄԿ-ից Արցախից վիրավորներին տեղափոխել Երևան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
Բոլորը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքվել են բժշկական համայնքի ներկայացուցիչներ՝ ակնկալելով  հանդիպել ԿԽՄԿ գասենյակի ղեկավարության հետ՝ ներկայացնելու իրենց պահանջն ու լսելու, թե ինչ է արել միջազգային այդ կազմակերպությունն այս երեք օրերին ու ինչ է անելու Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախի Հանրապետության վիրավոր քաղաքացիներին օգնելու համար։

«Մենք եկել ենք հստակ պահանջով. այսօր Արցախում գտնվում են վիրավորներ, ում չեն կարող համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել։ Նրանց պետք է անհապաղ տեղափոխել Հայաստան։ Կան այնպիսի բուժաշխատողնր, ովքեր կամովի ցանկություն ունեն գնալ Արցախ»,- հայտարարեց ակցիայի մասնակիցը։

Բժիշկները կոչ արեցին ԿԽՄԿ-ին չմոռանալ իր առաքելությունը, չեզոքությունը չշփոթել անտարբերության ու անգործության հետ։

«Ձեր գործունեության ամենակարևոր բաղադրիչներից է հումանիտար աջակցություն ցուցաբերելը։ Ինչպե՞ս է ստացվում,  որ այլ երկրներում դուք կարողանում եք  իրականացնել այդ առաքելությունն ի նպաստ այդ երկրի ժողովրդի շահերի, իսկ երբ հարցը  հասնում է  Արցախում ապրող հային, դառնում եք միջազգային կազմակերպություն, հիշում ձեր  չեզոքության մասին»,- նշեց բժշկական համայնքի ներկայացուցիչը։

Մանրամասները՝ տեսանյութում։