ԱՄՆ Սենատ օրինագիծ է ներկայացվել Ալիևի ռեժիմի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու և ՀՀ-ին ռազմական ֆինանսավորում հատկացնելու մասին

Լուրեր

04.11.2026 | 11:58
Փաշինյանի համոզելու պրոցեսն է, որ կարողանա անցկացնել ալիևյան սահմանադրությունը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:55
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:53
Հերթական պատվերն է Փաշինյանի կողմից. ՈՒՀ պատգամավորը՝ Կարապետյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 11:50
Արթուր Բազեյանը կմասնակցի Ամերիկան ընդդեմ Եվրոպայի դիմակայությանը
04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
Բոլորը

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը մի շարք սենատորների հետ միասին երկկուսակցական՝ «Հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ աջակցելու» օրինագիծ է ներկայացրել Սենատ։

Նշվում է, որ փաստաթուղթը պատասխան է Ադրբեջանի կառավարության գործողություններին՝ նպատակ ունենալով մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայերին, կանխել լրացուցիչ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը և կոչ անել պատասխանատվության ենթարկել հայերի դեմ կատարված ենթադրյալ վայրագությունների համար։

«Մասնավորապես, օրինագիծը չեղյալ կհայտարարի Ազատության աջակցության ակտի 907-րդ ենթաբաժնից հրաժարվելու լիազորությունը, որն արգելում է Ադրբեջանի կառավարությանը ցուցաբերվող օգնության մեծ մասը: Այն նաև թույլ կտա Հայաստանին արտաքին ռազմական ֆինանսավորում տրամադրել, ռազմավարություն մշակել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը, և պատժամիջոցներ կկիրառի Ալիևի վարչակարգի նկատմամբ՝ հայերի դեմ նրա գործողությունների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

«Նախագահ Ալիևը բազմիցս ցույց է տվել, որ ոչ մի բանի առաջ կանգ չի առնելու՝ Լեռնային Ղարաբաղում հայերին արմատախիլ անելու և իր հարևաններին սպառնալու համար»,- իր հերթին ասել է Մենենդեսը:

Նա նշել է, որ երկկուսակցական օրինագիծն «ամրապնդում է հավաքական աջակցությունը հայերին և հստակ ուղերձ է հղում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ Միացյալ Նահանգները ձեռքերը ծալած չի նստի՝ մինչ Ալիևի ռեժիմը սովի և ռազմական գործողությունների իր դաժան արշավներն իրականացնի»։

Էմմա Չոբանյան