Փանիկի ղեկավարը սպասում է ԱԱԾ-ի և Ոստիկանության գործողություններին

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Շիրակի մարզի Փանիկ գյուղի սկզբնամասում Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողները զորավարժանք են անցկացրել, որի ընթացքում կրակել են АКС, РПК և ПК տեսակի զենքերից՝ օգտագործել պայթուցիկ նյութեր։ Գյումրու ռուսական ռազմաբազայի զինծառայողների այս ռազմավարժանքը սարսափի մեջ է գցել փանիկցիներին, քանի որ գործողություններն իրականացվել են բնակելի տներից 10 մետր հեռավորության վրա։

Factor.am-ի հետ զրույցում Փանիկ գյուղի գյուղապետ Վարդան Մակեյանը նշեց, որ կատարվածի վերաբերյալ տեղեկացրել է և՛ Ոստիկանությանը, և՛ Ազգային անվտանգության ծառայությանը և սպասում է, թե ինչ գործողություններ կիրականացվեն նրանց կողմից:

«Աստված գիտի, թե այս գործին ինչ ժամկետում պատասխան կտան»,- մեզ հետ զրույցում  ասաց համայնքի ղեկավարը և հավելեց, որ ռազմավարժանքից անմիջապես հետո դիմել է նաև Գյումրու 102 ռազմաբազայի ղեկավարությանը՝ պարզաբանում ստանալու համար, որտեղից, ընդամենը, ներողություն է լսել։

«Ռազմավարժանք իրականացնելու համար նախապես պետք է հայտնեին տեղը, ժամը, առաջին անգամ է, որ մեր գյուղի ճանապարհին նման բան է կատարվում, բնակիչները վախեցած են, քանի որ կրակել են բնակելի տներից ընդամենը 10 մետր հեռավորության վրա։ Որպես համայնքի ղելավար այդ մասին հայտնել է համապատասխան մարմիններին  և սպասում եմ պատասխանի, իսկ ռազմաբազայից ընդամենը  ներողություն խնդրեցին»,- ասաց Փանիկ համայքի ղեկավարը՝ նշելով, որ սպասում է այս հարցով ԱԱԾ-ի և Ոստիկանության գործողություններին։

Նշենք, որ ՌԴ 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը ներողություն էր խնդրել կատարվածի վերաբերյալ, իսկ ավելի ուշ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը հանդիպել է 102-րդ ռազմաբազայի անձնակազմի գծով հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչին` քննարկելու նախօրեին Շիրակի մարզի Փանիկ համայնքում տեղի ունեցած միջադեպի հետ կապված հարցեր: 

Ալեքսեյ Պոլյուխովիչը նախապես ներողություն է խնդրել և նշել, որ միջադեպը անփութության արդյունք է. «Ես վստահեցնում եմ ձեզ, պարոն մարզպետ, որ այսուհետ նման բացթողում մեր աշխատանքներում չի լինի, զորավարժանքներն անցկացվել են ռազմաբազայի մարտական պատրաստվածության բարձրացման նպատակով: Մենք հասկանում ենք, որ ազգաբնակչությունը անհանգստացել ու վախեցել է, ընդունում ենք, որ թերացել ենք ու հավուր պատշաճի չի տեղեկացվել համայնքը: Անցկացնելու ենք ծառայողական քննություն և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:

Աղավնի Սուքիասյան