Փողերի լվացման սխեմայով մանկապարտեզը դարձրել են սրճարան, Կասկադում է գտնվում. Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
Բոլորը

Երևանի 24 մանկապարտեզի վերաբերյալ ի հայտ է եկել մի տեղեկատվություն, որի համաձայն՝ նախնական տվյալներով՝ դրանք օտարվել են մասնավոր անձանց: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանկապարտեզների օտարման վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ տեղեկացնելով որ երկու ուղղությամբ է աշխատանք իրականացվում:

«Առաջին ուղղությունը պետական շահերի պաշտպանության հայցերն են, և այս պահի դրությամբ Դատախազությունը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի 4 մանկապարտեզի՝ թիվ 132, 147, 159, 199, ինչպես նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 304 մսուր-մանկապարտեզի օտարման կապակցությամբ պետական շահերի հայց է ներկայացվել դատարան: Պետական շահերի հայցից բացի՝ այս նույն մանկապարտեզների օտարման կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ:

Դատախազության կողմից իրականացվող ուսումնասիրությունների շրջանակում Կադաստրի կոմիտեից պահանջվել են նաև Երևան քաղաքի Էրեբունի, Նուբարաշեն, Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների տարբեր հասցեներում գտնվող՝ ընդհանուր 13 մանկապարտեզների կադաստրային գործերը»,- նշեց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազի տեղեկացմամբ, Երևան քաղաքի 14 մանկապարտեզի օտարումների կապակցությամբ նախաձեռնված են քրեական վարույթներ. դրանք են Նոր Նորք վարչական շրջանում գտնվող 5 մանկապարտեզ, Կենտրոն վարչական շրջանում գտնվող 7 մանկապարտեզ, Դավթաշենում և Շենգավիթ վարչական շրջաններում գտնվող 1-ական մանկապարտեզ:

«Մանկապարտեզների օտարման դեպքերի ուսումնասիրությունների արդյունքում արձանագրած խախտումները և դրանց հիման վրա նախաձեռնված քրեական վարույթները վերաբերում են շուկայական կամ կադաստրային արժեքից ցածր գնով օտարելուն»,- նշեց գլխավոր դատախազը։

«Կան մանկապարտեզներ, որոնց շենքերն արդեն դարձել են բազմաբնակարան շենքեր կամ հասարկական նշանակության վայրեր, որոնք որպես մանկապարտեզ այլևս հնարավոր չէ օգտագործել։ Բոլորը նախկին մանկապարտեզներ են, որոնք գտնվել են քաղաքի բավականին եկամտաբեր հատվածներում։ Դրանք բիզնես հետաքրքրություն են ներկայացրել ու շատ էժան գնով որոշակի շրջանակի սեփականությունն են դարձել»,– հայտարարեց դատախազը։
Նա ընդգծեց, որ ՀՀ օրենսդրությամբ չի կարելի մանկապարտեզ սեփականաշնորհել, այդ պատճառով դրանք սկզբում լուծարվել են հետո օտարվել որպես շենք։ Գլխավոր դատախազը նշեց, որ այս գործարքներն ուսումնասիրելիս որոշակի կոռուպցիոն սխեմաների ու հովանավորչության դեպքեր են հայտնաբերել, այդ պատճառով էլ վարույթներ են նախաձեռնել, որովհետև մանկապարտեզները կոնկրետ անձանց են փոխանցվել՝ սեփականության իրավունքով, և հետագայում օտարվել՝ փողերի լվացման սխեմա իրականացնելով։
«Նաև այսպիսի գործարքների հետևանք է այն, որ այսօր 7–10 հազար երեխա սպասում է մանկապարտեզ հաճախելու իր հերթին, քանի որ գործող մանկապարտեզները գերբեռնված են, հերթեր են գոյացել։ Նույն Կենտրոն համայնքում ոտքով մանկապարտեզ հասնելու գործընթացը խիստ կրճատվել է։ Ամենավառ օրինակը Թամանյան 3 հասցեում` Կասկադի տարածքում գտնվող մանկապարտեզն է, որը հիմա որպես սրճարան է ծառայում։ Դժվար եմ պատկերացնում, որ դա ապագայում հնարավոր է նորից վերականգնել որպես մանկապարտեզ»,– նշեց Աննա Վարդապետյանը։
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ Երևանից բացի, ուսումնասիրություններ են իրականացվում նաև ՀՀ մարզերում։

Մանրամասները՝ տեսանյութում։