Դաղստանցի լրագրող Աբդուլմումին Հաջիևը դատապարտվել է 17 տարվա ազատազրկման՝ ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու մեղադրանքով

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

Դաղստանի «Չեռնովիկ» անկախ պարբերականի լրագրող Աբդուլմումին Հաջիևը, որը մեղադրվում է ահաբեկչության ֆինանսավորման և ահաբեկչական կազմակերպությանը մասնակցելու մեջ, դատապարտվել է 17 տարվա ազատազրկման, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ռոստովի շրջանային զինվորական դատարանը մեղավոր է ճանաչել լրագրող Աբդուլմումին Հաջիևին և դատապարտել 17 տարվա ազատազրկման, հայտնում է «Չեռնովիկը»։ Քրեական գործով մյուս մեղադրյալները՝ Քեմալ Տամբիևն ու Աբուբաքար Ռիզվանովը, դատապարտվել են, համապատասխանաբար, 17,5 և 18 տարվա ազատազրկման։

Հաջիևն ավելի քան չորս տարի՝ 2019 թվականի հունիսից անազատության մեջ է։ Միաժամանակ, այս գործով կալանավորվել են ևս երկու մեղադրյալներ՝ գործարար Տամբիևը և «Անսար» հիմնադրամի համահիմնադիր Ռիզվանովը։ յս տարվա հունիսի 22-ին պետական մեղադրողը դատարանին խնդրել էր երեքին էլ դատապարտել 19 տարվա ազատազրկման։ Դատավճիռը մի քանի անգամ հետաձգվել է։

Ընդհանուր առմամբ, գործում ներգրավված է 11 անձ, մնացած ամբաստանյալները գտնվում են արտերկրում, և նրանց մեծ մասի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։

Քննիչների տվյալներով՝ Հաջիևը, Տամբիևը, Ռիզվանովը և գործով մյուս մեղադրյալները մզկիթներ կառուցելու և աղքատ մահմեդականներին օգնելու պատրվակով ահաբեկիչների համար հավաքել են 68 միլիոն ռուբլի և 200 հազար դոլար։ Հետաքննությունը նրանց կապում է դաղստանցի քարոզիչ Իսրայել Ահմեդնաբիևի հետ, որը հայտնի է Աբու Ումար Սասիտլինսկի մականունով։