Ամեն օր քաղաքական անակնկալ զարգացում կարող է տեղի ունենալ․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

«Օգոստոսի 3-ից հայատարարեցինք մեր գործունեության մասին․․․ Փորձել ենք այնպիսի օրակարգ առաջ քաշել, որի շուրջ համախմբումը հնարավորինս հեշտ կլինի, սակայն կան դժվարւթյուններ, բայց դա անհնարին չէ»,- Ազատության հրապարակում այսօր հրավիրված հերթական հանրահավաքում հայտարարեց ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Բնականաբար այն դեպքում, երբ ԶԼՄ-ները չեն հիշատակում մեր ձեռնարկած գործընթացի մասին, մեր գործը դժվարանում է։ Պարզ է, որ երբ գործող իշխանությունները նորից ու նորից փորձում են «սև -սպիտակ» խաղացնել, բացի դրանից՝ սաստկացնել մեր քաղաքական ուժի նկատմամբ «հրեշացումը», դա մեր գործը դժվարացնում է։

Տարբեր հմտություններով փորձում են խանգարել, որ ժողովուրդը չգա ու չմիանա մեզ․ ոստիկանական բազմահազարանոց ներկայությունն այստեղ հենց այնպես չէ, դրա գլխավոր նպատակը վախ ներշնչելն է,- նշեց ԱԺԲ խորհրդի անդամը՝ վստագեցնելով՝ այս բոլոր դժվարություններով հանդերձ մենք գնում ենք առաջ և ունենք ձեռքբերումներ։

«Վստահեցնում եմ, որ քաղաքական դաշտում ոչ հայտնի լուրջ շրջանակներ կան, որոնց մի մասը մեզ հետ կապի մեջ է։ Այն բուռն խմորումները, որ հիմա կան, տալու են իրենց արդյունքը և մի օր մենք զարմանալու ենք, թե միանգամից ինչպես եղավ, որ լցվեց այս հրապարակը։ Մարզերում ևս կան լուրջ խմորումներ։ Այդ շերտից ևս մեծ հետաքրքրություն կա մեր նկատմամբ»,- հավելեց Սեֆիլյանը։
Նա նաև ընդգծեց, որ ամեն օր քաղաքական անակնկալ զարգացում կարող է տեղի ունենալ։

Մանրամասները՝ տեսանյութում։