Ինչու է քանդվում Ծիծեռնակաբերդի սալիկապատ ճանապարհը․ ակցիա անողները պնդում են՝ սալիկները վաճառվում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
Բոլորը

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճեմուղիներից մեկի սալիկների հեռացումը սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ է տվել։ Աշխատանքների մասին Երևանի քաղաքապետարանը նախապես չէր տեղեկացրել հանրությանը։ Դժգոհող քաղաքացիները պնդում են, թե սալիկները վնասված չէին, և դրանք հեռացնելու անհրաժեշտություն չկար։

Քաղաքապետարանից պարզաբանում են, որ ճանապարհի կառուցման առաջարկը եղել է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի տնօրինության կողմից։ Ըստ քաղաքապետարանի՝ սա արվում է, որպեսզի արտակարգ իրավիճակների և միջոցառումների ժամանակ խճողումային երևույթները բացառվեն, իսկ պատահարների դեպքում՝ մարզահամերգային համալիրից մարդիկ ավելի արագ տարհանվեն անվտանգ տարածք, ինչպես նաև որպեսզի շտապօգնության և հրշեջ-փրկարարական ջոկատի մեքենաները հնարավորություն ունենան հավելյալ ճանապարհով մուտք գործել Մարզահամերգային համալիրի տարածք։

Մինչ այս սալիկապատ ճանապարհով շտապօգնության կամ հրշեջ-փրկարարական մեքենաներ չե՞ն անցել, կամ ինչո՞ւ հինգ տարվա մեջ միայն հիմա՝ ընտրություններից օրեր առաջ որոշեցին իրականացնել այդ աշխատանքները՝ հետաքրքրվեցինք Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետից, որը ՔՊ ցուցակով առաջադրվել է որպես ավագանու թեկնածու։

«Սալիկը, ընդհանրապես, մեքենաների համար ծառայող տարածք չէ»,- ասաց Խորեն Գրիգորյանը՝ նշելով, որ 250 մետր երկարությամբ և յուրաքանչյուր ուղղությամբ շուրջ 3.2-3.5 մետր լայնությամբ մեկ երթևեկելի գոտի ունենալու համար համայնքային բյուջեից շուրջ 100 միլիոն դրամ կհատկացվի։

Բողոքի ակցիայի նախաձեռնող Արթուր Չախոյանի կարծիքով՝ սա արվում է, որպեսզի ինտենսիվ երթևեկություն կազմակերպվի, իսկ սալիկի դեպքում դա այնքան էլ հարմար չէ։

Խորեն Գրիգորյանը հերքում է այս պնդումները։ Ասում է՝ իրենք սպասարկում են երևանցու շահերը։ Իսկ սալիկները համայնքի սեփականությունն են և օգտագործվելու են, իսկ ակցիա իրականացնողներն էլ պնդում են՝ դրանք քանդելիս արդեն վնասվել են։ Օրվա վերջում իրենց բողոքի ձայնը բարձրացնող քաղաքացիները տեսանյութ հրապարակեցին, որ քանդված սալիկները տեղափոխվել են սեփական տարածք և վաճառվում են։ Քաղաքապետարանից խոստացան հարցի շուրջ պարզաբանում տալ, որը կհրապարակենք ստանալուն պես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան