«Ես միշտ ցանկացել եմ կրկին սովորել». ինչպես կրթություն ստանալ ԵՄ-ում և դրական փոփոխություններ բերել քո երկիր

Լուրեր

12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ինձ համար դժվար էր, քանի որ ես չէի սովորել 10 տարի, իսկ իմ նախորդ կրթությունը բոլորովին այլ ոլորտում էր»,- ասում է ուկրաինուհի Օլեքսանդրա Լիսան, ով «EU4Youth» ծրագրի շնորհիվ այս տարի ավարտել է Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղը (Վարշավա, Լեհաստան)։

Օլեքսանդրան Արևելյան գործընկերության երկրները ներկայացնող մոտ 40 կրթաթոշակառուներից մեկն է, ովքեր ծրագրի երեք փուլերի ընթացքում օգտվել են այս հնարավորությունից:

«Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղում մեր ներկայացրած առաջարկի յուրօրինակությունն այն է, որ Արևելյան գործընկերության երկրների ուսանողներին մենք սովորեցնում ենք մտածել գիտակարգային շրջանակներից դուրս, որոշակի նախապաշարմունքներից դուրս, ինչպես նաև խրախուսում ենք նրանց կառուցել կամուրջներ և ավելի լայն հայացք նետել ոչ միայն Եվրոպային, ԵՄ-ին, այլ նաև գլոբալ հիմնահարցերին»,- բացատրում է Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի Հաղորդակցության և մշակութային ծրագրերի ղեկավար Յակուբ Կուբիցան:

Ուսանողները ստանում են եվրոպական միջգիտակարգային ուսումնասիրությունների մագիստրոսական կրթություն՝ կենտրոնանալով ԵՄ ներքին և արտաքին հիմնահարցերի, ինչպես նաև առանձին թեմատիկ ոլորտների վրա, ինչպիսիք են միգրացիան, թվային և էներգետիկ անցումը, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի վարած պատերազմի համատեքստում ապատեղեկատվության դեմ պայքարը։

Շրջանավարտները նշում են դրա կարևորությունն իրենց երկրների զարգացման համար, քանի որ հաստատությունը բարձր մակարդակի փորձ է կուտակել հենց ԵՄ ընդլայնման և իր հարևանների հետ ԵՄ համագործակցության հարցերում:

«Իմ կողմից ծրագրին դիմելու պատճառն ինձ ոգեշնչող մարդկանց կողմից ստեղծված ալիքային էֆեկտն էր: Ես ցանկացա ընդլայնել իմ հորիզոնները և ձեռք բերել ավելի շատ հմտություններ, որպեսզի կարողանամ վերադառնալ Մոլդովա ու սեփական ներդրումն ունենալ իմ երիտասարդ երկրի եվրաինտեգրման գործում․ երկիր, որի ինտեգրումն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ՝ հաշվի առնելով միջազգային ասպարեզում առկա անորոշությունը»,- նշում է Յանինա Ջապալաուն Մոլդովայից, ով վեց տարի ապրել է Ռումինիայում և այնտեղ ստացել բակալավրի և մագիստրոսի կոչումներ։

Ինչո՞ւ է ծրագիրը բացառիկ հնարավորություն տալիս

 Գործնականում սա եվրոպական միջգիտակարգային ուսումնասիրությունների 10-ամսյա հետբուհական դասընթաց է, որն առաջարկվում է բուհերի շրջանավարտներին, ովքեր ունեն մագիստրոսի կամ քառամյա բակալավրի կոչում: Գաղափարը տարբեր ոլորտներում ներգրավված մարդկանց համախմբման մեջ է, ինչպիսիք են միջազգային հարաբերությունները, իրավունքը, քաղաքագիտությունը, տնտեսագիտությունը, լեզվաբանությունը, պատմությունը, լրագրությունը և նույնիսկ STEM ուղղվածությամբ պրոֆիլները, ինչպիսիք են բժշկությունը կամ կենսաբանությունը: Հիմնական պահանջը հետաքրքրության առկայությունն է առ եվրոպական հիմնահարցերը (ընդհանուր պատկերացմամբ), Եվրոպական միության գործունեությունը, եվրոպական ինտեգրման պատմությունն ու մեխանիզմները:

Ինչ վերաբերում է ուսումնական ծրագրի կառուցվածքին, ապա առաջին կիսամյակը ծառայում է ուսանողներին եվրոպական ինտեգրման գործընթացի մասին հիմնարար պատկերացում փոխանցելու նպատակին։ Երկրորդ կիսամյակում ուսանողներն ավելի խորը պատկերացում են կազմում իրենց ընտրած չորս մասնագիտացումներից մեկի մասին՝ «ԵՄ հանրային կապեր և քաղաքականություն», «ԵՄ և աշխարհ», «ԵՄ և հարևան տարածաշրջաններ», «Եվրոպական պատմություն և քաղաքակրթություն»:

«Եվրոպայի քոլեջը հայտնի է իր «սավառնող ֆակուլտետով», ինչը նշանակում է, որ այստեղ դասավանդելու են գալիս հրավիրված գիտնականներ և պրակտիկ մասնագետներ Եվրոպայից և այլ վայրերից: Ծրագիրը ներառում է երկու ուսումնական այց դեպի ԵՄ և նրա հարևան երկրներ: Ուսանողները ներկայացնում են մոտ 30 տարբեր երկրներ, իսկ կամպուսում անցկացվում են ազգային օրեր՝ օգնելով ծանոթանալ տարբեր մշակույթներին: Այս ակադեմիական ծրագիրը եզակի է՝ համեմատած իմ հարազատ համալսարանի հետ՝ իր միջգիտակարգային մոտեցման և ոլորտի փորձագետներից սովորելու հնարավորության պատճառով»,- հավելում է շրջանավարտներից Ցիսանա Նեմսիցվերիձեն, ով ներկայացնում է Վրաստանը։

Գնահատումը կատարվում է տարեկան երկու քննաշրջանների միջոցով, որոնցից յուրաքանչյուրը ներառում է մոտավորապես հինգից յոթ քննություն: Գնահատումն իրականացվում է ֆրանկոֆոն (բելգիական/ֆրանսիական) 20 միավորանոց համակարգով: Ցիսանայի նշած ուսումնական այցերը ևս նպաստում են ECTS կրեդիտներ ստանալուն:

«Քննությունների ձևաչափերն ինձ համար բոլորովին նոր էին: Ես նախկինում երբեք բաց գրքով կամ տնային քննություններ չէի ունեցել: Թեև այդ ձևաչափերի բացահայտումը հետաքրքիր էր, այնուամենայնիվ, կարծում եմ, որ ես դեռ նախընտրում եմ բանավոր կամ փակ գրքով քննությունները»,- ասում է Օլեքսանդրա Լիսան Ուկրաինայից։

Ի վերջո, ուսանողները պետք է գրեն մագիստրոսական թեզ, որը ծավալով ավելի մոտ է բակալավրիատի դիպլոմային աշխատանքին՝ 12000-ից 18000 բառ:

«Մեկ կարևոր նկատառում ձեր թեզի համար. ընտրեք թեմա, որի վերաբերյալ արդեն ունեք որոշակի գիտելիքներ։ Այդպիսով դուք ժամանակ կխնայեք բոլորովին նոր բան ուսումնասիրելու համար, և փորձեք այն սկսել իսկապես վաղ, մի սպասեք մինչև երկրորդ կիսամյակը»,- խորհուրդ է տալիս Օլեքսանդրան:

Կարևոր բաղադրիչներից մեկը որոշում կայացնողների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, լրատվամիջոցների և համալսարանական գիտնականների հետ մշտական շփումն է: «Դրանից զատ, մենք ունենում ենք մի շարք արտադասային միջոցառումներ: Օրինակ՝ պետությունների ղեկավարների այցելություններ: Հենց այս տարի մենք մեր ուսանողների նախաձեռնությամբ ուղիղ տեսակապ ունեցանք նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, ով պատասխանեց նրանց հարցերին: Մեզ իր տեսաողջույնն է ուղարկել նաև Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Ավելին, մեր կամպուսում հյուրընկալել ենք Չեռնոգորիայի նախագահին, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի նախագահը բացել է ուսումնական տարին», – ասում է Յակուբ Կուբիցան:

Ընդունելության ուղեցույց և առավելություններ

2024-25 թթ. ուսումնական տարվա համար առցանց դիմումների ընդունումը կմեկնարկի 2023 թվականի հոկտեմբերին և կշարունակվի մինչև 2024 թվականի հունվարի կեսը։

Դիմորդները պետք է ունենան մագիստրոսի կամ քառամյա բակալավրի կոչում: Այնուհետև թեկնածուները պետք է ներկայացնեն պաշտոնական առցանց դիմում ընդունելության համար: Ամբողջական ուղեցույցը կարող եք գտնել այստեղ, բայց պետք է հաշվի առնել, որ լեզվական պահանջներին համապատասխանությունը կարևոր պայման է: Աշխատանքային լեզուներն են անգլերենը և ֆրանսերենը, և դիմորդները պետք է ունենան նվազագույնը B2 մակարդակ դրանցից մեկի և նվազագույնը B1՝ մյուսի համար:

Երկրների համար քվոտաներ չկան։ Կազմակերպիչները նշում են, որ իրենք փորձում են հնարավորինս բազմազան պահել ուսանողական կազմը։ Ընդունելության ամենացածր տարիքը 21-ն է: «Կարևոր կետերից մեկն այն է, որ դուք կարող եք դիմել արդեն ձեր ուսման վերջին տարում: Օրինակ, մենք պատրաստվում ենք հաջորդ ուսումնական տարվա համար հայտերի ընդունումը բացել հոկտեմբերին, և գործընթացը կշարունակվի մինչև հունվարի կեսերը: Այն ուսանողները, ում ուսումնառության վերջին տարին կմեկնարկի 2023 թվականի աշնանը, արդեն գալիք հոկտեմբերին կարող են սկսել դիմել 2024-25 թթ. ուսումնական տարվա համար»,- բացատրում է Եվրոպայի քոլեջի Նատոլինի մասնաճյուղի Հաղորդակցության և մշակութային ծրագրերի ղեկավար Յակուբ Կուբիցան։

Ինչ վերաբերում է դիմորդների տարիքային սահմանափակմանը, անշուշտ, «EU4Youth» ծրագիրն ինքնին ուղղված է մինչև 35 տարեկան երիտասարդներին: Բայց սա միակ կրթաթոշակային սխեման չէ, որն առաջարկվում է Եվրոպայի քոլեջում: Կախված երկրից՝ Եվրոպայի քոլեջն առաջարկում է մի շարք կրթաթոշակներ, որոնք հասանելի են ԱլԳ երկրների ուսանողների համար:

Այսօրվա դժվարին ժամանակներում երիտասարդները շարունակում են ընտրել կրթությունը՝ հաշվի առնելով դրա ընձեռած հնարավորություններն ու առավելությունները: Բացի բուն դասընթացի կողմից առաջարկվող կրթությունից, գոյություն ունի հզոր ցանց, որն աջակցում է շրջանավարտներին. Եվրոպայի քոլեջը հպարտանում է իր գրեթե 18,000 շրջանավարտներից բաղկացած ցանցով:

«Ըստ մեր ներքին վիճակագրության՝ շրջանավարտների 90%-ն իր առաջին վճարովի պրակտիկան կամ առաջին վարձատրվող աշխատանքը գտնում է ավարտելուց հետո երեք ամսվա ընթացքում։ Իհարկե, քոլեջում գտնվելու ընթացքում ուսանողներին առաջարկվում է մեր կարիերայի մասնագետների հետ խորհրդակցության հնարավորություն։ Նրանց առաջարկվում են մասնագիտական վերապատրաստումներ, և մենք նաև կապ ենք հաստատում ընկերությունների և հաստատությունների հետ»,- ասում է Յակուբ Կուբիցան։

Նա նաև նշում է, որ, երբ շրջանավարտները հավակնում են ԵՄ-ի հետ կապված պաշտոնի, հազվադեպ են ստիպված լինում բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրոպայի քոլեջը: «Ես կասեի, որ Եվրոպայի քոլեջը հստակ և ճանաչելի ապրանքանիշ է ոլորտում»,- հավելում է Կուբիցան։

Ընդհանուր առմամբ, Նատոլինի կամպուսի գոյության ավելի քան 30 տարիների ընթացքում այստեղ Արևելյան գործընկերության երկրներից գրեթե 340 ուսանող է սովորել։ Իսկ վերջին երեք ուսումնական տարիներին նրանք կարողացել են օգտվել ԵՄ-ի և Լիտվայի արտաքին գործերի նախարարության կողմից համաֆինանսավորվող և Լիտվայի ծրագրերի կառավարման կենտրոնական գործակալության (CPMA) կողմից Արևելյան գործընկերության երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) իրականացվող «EU4Youth III՝ երիտասարդների զբաղվածություն և ձեռներեցություն» ծրագրի շրջանակներում տրամադրվող լրացուցիչ կրթաթոշակից։ Կրթաթոշակները ծածկում են ուսման վարձը և կամպուսում սննդի ու կեցության ծախսերը։

«EU4Youth» ծրագիրը բոլորովին վերջերս մեկնարկել է ինը ծրագիր՝ ուղղված Արևելյան գործընկերությունում երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության զարգացմանը: Ծրագրերն աջակցում են երիտասարդության վրա կենտրոնացած կազմակերպությունների միջև ցանցերի և գործընկերությունների, ինչպես նաև նորարարական գործիքների ստեղծմանը, որոնք ուսումնառության ճկուն հնարավորություններ են առաջարկում երիտասարդներին՝ օգնելով նրանց ինքնուրույն ձեռք բերել նոր հմտություններ և գիտելիքներ: Սա կարող է հատկապես օգտակար լինել նրանց համար, ովքեր կարող են ունենալ աշխարհագրական կամ ֆինանսական սահմանափակումներ: