Բրիտանական դատարանը բռնագրավել է Ուզբեկստանի նախկին նախագահի դստեր ունեցվածքը

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոնդոնի Գերագույն դատարանը որոշում է կայացրել Մեծ Բրիտանիայում բռնագրավել երեք շքեղ անշարժ գույք, որոնք պատկանել են Ուզբեկստանի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստերը՝ Գուլնարա Քարիմովային։ Այս մասին  հայտնել է Fergana գործակալությունը՝ հղում անելով առանձնակի խոշոր չափերով խարդախության դեմ պայքարի բյուրոյին (Serious Fraud Office, SFO), փոխանցում է EADaily-ն։

Գործակալության տվյալներով՝ խոսքը Բելգրավիայում՝ Լոնդոնի էլիտար տարածքում երկու բնակարանների և Սուրեյում գտնվող առանձնատան մասին է։ Առգրավված գույքի ընդհանուր արժեքը գնահատվում է 20 մլն ֆունտ (25,6 մլն դոլար):

SFO-ն ընդգծել է, որ գույքը ձեռք է բերվել կոռուպցիոն գործունեության արդյունքում. 2004-2012 թվականներին Քարիմովան հարյուրավոր միլիոն դոլարների կաշառք է ստացել հեռահաղորդակցության ընկերություններից՝ Ուզբեկստանի շուկա մուտք գործելու հնարավորության դիմաց:

«Մենք բացահայտել ենք բարդ ֆինանսական հետք, ներառյալ մի քանի օֆշորային հաշիվներ և ընկերություններ, որպեսզի այսօր վերահսկենք այդ գույքը: Այս որոշումը քայլ առաջ է մեր գործում և Միացյալ Թագավորությունը կեղտոտ փողերից ազատելու մեր շարունակական ջանքերում»,- ասել է SFO-ի տնօրեն Լիզա Օսոֆսկին։