Այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում չկա. միջազգային հանրության արձագանքը բավարար չէ․ Վահան Կոստանյան

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել են Կոռնիձոր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։ Դիվանագետներին ուղեկցում է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։ Փոխարտգործնախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ բեռները Արցախ հասցնելու հետ կապված դրական զարգացում չկա։

«Դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները Սյունիքում են՝ տեսնելու, որ հումանիտար բեռը, որը նախատեսված է Արցախի հայրենակիցների համար, կանգնած է, և, ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ու Արդարադատությանն միջազգային դատարանի որոշումների, Ադրբեջանը արգելափակում է Լաչինի միջանցքով բեռների անխափան մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Այս պահի դրությամբ որևէ դրական զարգացում, ցավոք սրտի, չկա։ Մենք շարունակելու ենք իրազեկել մեր գործընկերներին՝ տեղում իրավիճակի մասին և աշխատանք տանել, որպեսզի Ադրբեջանը, ի վերջո, կյանքի կոչի պարտավորությունները, որոնք միջազգայնորեն ստանձնել է։ Այս ուղղությամբ շատ կարևոր է մեր միջազգային գործընկերների հավելյալ ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա։ Այս օրերի ընթացքում արդեն իսկ տեսանք որոշ հայտարարություններ տարբեր գործընկերների կողմից, բայց, կարծում ենք, որ դա բավարար չէ, և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հանդես գա միասնական ճակատով, և ոչ միայն ազդակներ ուղղի Ադրբեջանի իշխանություններին, այլև անհրաժեշտության դեպքում քայլեր ձեռնարկի, որոնք թույլ կտան ապահովել Լաչինի միջանցքով հումանիտար բեռի և, ընդհանրապես, մարդկանց, բեռների և մեքենաների անխափան անցումը»,- ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Հարցին՝ հայկական կողմից եղե՞լ է նախաձեռնություն՝ անձամբ դիմելու ադրբեջանական կողմին հումանիտար բեռը Արցախ հասցնելու մասով, Վահան Կոստանյանը պատասխանեց.

«Կածում ենք, որ Ադրբեջանը պիտի իրականացնի իր պարտավորությունները, որոնք իրավաբանական պարտադիր ուժ են կրում, և նման նախաձեռնություն չի եղել։ Այս ամիսների ընթացքում՝ դեկտեմբերից սկսած, բոլոր հանդիպումների ժամանակ մշտապես հայկական կողմը բարձրացրել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը»,- ասաց Վահան Կոստանյանը։

Արդյոք Երևանը պատրաստվում է դիմել ՄԱԿ ԱԽ-ին, Կոստանյանը չբացառեց՝ ընդգծելով, որ հայկական կողմը դիտարկում է դիվանագիտական գործիքակազմում առկա բոլոր միջոցները։

Դիտարկմանը, թե ինչու ռուս պաշտոնյաներ չեն այցելել Սյունիք, չէ որ նրանց պարտավորությունն է վերահսկել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը, Վահան Կոստանյանը հիշատակեց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, որի համաձայն Ադրբեջանը պիտի ապահովի միջանցքով անխափան տեղաշարժը։

«Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի իրականացվի Լաչինի միջանցքով անխափան անցումը։ Պիտի փորձենք մեզ հասու բոլոր քաղաքական միջոցներով ապահովել Լաչինի միջանցքի բացումը, իսկ բեռնատարները շարունակում են մնալ այստեղ»,- ընդգծեց ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Արփի Հակոբյան