Նոր Հայաստանի ոստիկանության առաջին գործողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

 Հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանությունն ազատեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատունը այնտեղ գտնվող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից։ Տարածած հաղորդագրության մեջ էլ ոստիկանությունը տեղեկացրեց, որ վերականգնել են հաստատության բնականոն աշխատանքը, քանի որ թե հոգևորականները, թե քաղաքացիներն ահազանգում էին, բացի այդ, ակցիայի մասնակիցների և մյուս կողմի միջև առկա էր հնարավոր բախումների վտանգ։  Սա կարելի է համարել նոր Հայաստանի ոստիկանության առաջին գործողությունները: Ընդ որում, դրանք իրականացվեցին այն բանից հետո, երբ նախօրդ օրը Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը հայտարարեց, թե եկեղեցու համար անհասկանլի է իրավապահների անգործությունը։

Ակնարկը, փաստորեն, ընդունվեց իշխանության կողմից եւ արձագանքը չուշացավ․ գերագույն հոգեւոր խորհրդի նիստի անխաթար անցկացումն ապահովվեց, կաթողիկոսի գլխավորած խորհուրդն էլ մեկ շաբաթ ժամանակ տվեց Վեհափառի հրաժարականը պահանջողներին՝ այդ մտքից հետ կագնենլու եւ ապաշխարելու համար միայն մայիսի 10-հունիսի 10 ընկած ժամանակահատվածում Հայաստանում բազմաթիվ ցույցեր տեղի ունեցան, անգամ մեկ օրվա մեջ մեկ տասնյակի չափ բողոքի տարաբնույթ գործողություններ էին կատարվում:

Տարբեր պատճառներով տարիներ ի վեր կուտակվել են խնդիրներ, և քաղաքացիներն արդեն անհամբերությամբ նոր ղեկավարներին ներկայացնում էին իրենց հուզող հարցերն ու որպեսզի ուշադրություն գրավեն՝ դա անում էին փողոց փակելով և այլն: Եվ կամ ՝ արդեն հայտնի խնդիրներն էին փորձում օր առաջ լուծել:

Մեկ «Սասնա ծռերի» համախոհներն էին փողոց փակում, մեկ՝ կաթի մթերման ցածր գնի դեմ բողոքողները, Տարոն Մարգարյանի կամ այլ քաղաքապետերի հրաժարական պահանջողները, Նաիրիտի աշխատողները, երթուղայինի վարորդները և այլք: Ոչ մի պարագայում ոստիկանությունը գործողությունների չէր դիմում, չնայած որ բոլոր ակցիաներին մասնակցում էր:

Ոստիկանությունը չէր խառնվում գործին, անգամ եթե ուղիղ դիմում էին իրեն, ինչպես «Լիդիան Արմենիա» ընկերության դեպքում, որի ղեկավարությունը ոստիկանություն է դիմել՝ քանի որ, ըստ իրենց, բողոքի ակցիայի արդյունքում իրենց բնականոն գործունեությունը խաչընդոտվել է։

Ոստիկանությունը չէր ցանկանում որևէ բռնություն գործադրել որևէ կողմի նկատմամբ՝ հավանաբար թավշյա հեղափոխության բերած նոր Հայաստանի սիրալիր ոստիկանի կերպարը չխաթարելու համար: Հուլիսի 10-ին, սակայն, դիմեցին գործողությունների: Ու, թեև, ակցիայի որեւէ մասնակից ծեծի չենթարկվեց, այլ միայն նրանց վերցրեցին ու տարան դուրս, այնուամենայնիվ, դա կատարվեց մեղմ, սակայն ուժի գործադրմամբ։ Վստսհաբար, ոստիկանությունը չի կարող միշտ լինել սիրալիր, իսկ թե գործողությունները որ դեպքում ուր կհասցնեն, ցույց կտա ժամանակը:

Մանրամասները՝ տեսանյութում։