Զախարովան՝ ՌԴ-Ադրբեջանի թեժ բանավեճի պայմաններում Մոսկվայում եռակողմ հանդիպում անցկացնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման շանսերը շատ լավն են։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով լարագրողի հարցը, թե որքանով է հնարավոր նման եռակողմ հանդիպումը վերջին շրջանում ՌԴ-Ադրբեջան թեժ բանավեճից հետո։

«Շանսերը շատ լավն են: Երբ փորձագետներից, ովքեր այժմ աշխատում են նման հանդիպման անցկացման ուղղությամբ, ժամկետների վերաբերյալ կոնկրետ առաջարկ ստանանք, անպայման կկիսվենք ձեր հետ»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, որ ՌԴ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները վերջին շրջանում սրվել էին։ Բանն այն էր, որ ՌԴ-ն կոչ էր արել Բաքվին խաղաղ ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը և անվտանգության երաշխիքներ տալ այնտեղ ապրող հայերին։ Սակայն ՌԴ ԱԳՆ-ի այս հայտարարությունը «տարակուսանք ու հիասթափություն» էր առաջացրել Ադրբեջանի ԱԳՆ-ում, քանի որ, ինչպես այնտեղից հայտարարել են, հենց Բաքուն է գործնական քայլեր ձեռնարկում Հայաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու համար։

Ադրբեջանի այս հայտարարությունների կապակցությամբ օրեր առաջ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն գերատեսչությունում հանդիպել էր Մոսկվայում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հետ։
Հանդիպման վերաբերյալ ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ անդրադարձ է եղել ՌԴ ԱԳՆ-ի՝ այս տարվա հուլիսի 15-ի հայտարարության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի ոչ կոռեկտ մեկնաբանություններին։

«Ընդգծվել է, որ Ռուսաստանի Դաշնությունը միշտ հարգանքով է վերաբերվել և վերաբերվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, լիովին հավատարիմ է դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի ոգուն և տառին։ Միևնույն ժամանակ, դա չի չեղարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը համակողմանիորեն խթանելու, օրակարգային բոլոր հարցերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը, բացառապես խաղաղ քաղաքական և դիվանագիտական մեթոդներով լուծելու խնդիրը»,- ասված էր ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տաթև Ֆռանգյան