Լոնդոնն աջակցում է Հաագայի դատարանի որոշմանը, ցանկացած կարգավորում պետք է ԼՂ բնակչության պաշտպանության վերաբերյալ դրույթներ պարունակի․ ԵԱՀԿ-ում Բրիտանիայի դեսպան

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

Հայաստանից կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ իր մտահոգությունն է հնչեցրել նաև կազմակերպությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նեյլ Հոլանդը։

«Մենք շարունակում ենք խորապես մտահոգված լինել Լաչինի միջանցքի գործունեության շարունակական խափանումներով և տեղի բնակչության համար դրա հետ կապված մարդասիրական հետևանքներով։ Մենք աջակցում ենք Արդարադատության Միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի որոշմանը, որով Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը երկու ուղղություններով։ Մեծ Բրիտանիան կրկին կոչ է անում բոլոր կողմերին՝ զերծ մնալ մարդասիրական օգնության քաղաքականացումից։ Որպեսզի խաղաղ բնակչությունը պաշտպանված լինի, շատ կարևոր է, որ կազմակերպությունները, ինչպիսին է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, կարողանան շարունակել իրենց աշխատանքն այս տարածաշրջանում, որտեղ նրանց գործողություններն ապահովում են հիմնական ապրանքների և ծառայությունների հասանելիություն, այդ թվում՝ կյանք փրկող դեղամիջոցներ և առողջապահություն»,- ասել է բրիտանացի դեսպանը։

«Մեծ Բրիտանիան հստակ ասել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի, և երկու կողմերին էլ կոչ է անում շարունակել բովանդակային բանակցությունները կարգավորման ուղղությամբ: Մենք ընդունում ենք, որ կարգավորման ցանկացած համաձայնագիր պետ է ներառի դրույթներ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների պաշտպանության վերաբերյալ։ Միացյալ Թագավորության նախարարներն այդ հարցը քննարկել են արտգործնախարար Բայրամովի հետ՝ Մեծ Բրիտանիա-Ադրբեջան ռազմավարական վերջին երկխոսության ժամանակ»,- հավելել է բրիտանացի դիվանագետը։

Նեյլ Հոլանդը նշել է, որ «ոգևորված են հուլիսի 15-ին ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ հանդիպումից Ադրբեջանի նախագահ Ալիևի և ՀՀ  վարչապետ Փաշինյանի հետ, և հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական խաղաղության համաձայնագրի ուղղությամբ թափը կշարունակվի»։

Էմմա Չոբանյան