Հայտարարում էին, որ ՀՀ-ից Արցախ սպառազինություն էր բերվում. սքաներ սարք դրեցին. Արցախի պետնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
Բոլորը

Որոշակի ժամանակ ճանապարհը փակ պահելը հանգեցրեց նրան, որ դադարեցվեց Կաշենի հանքավայրի գործունեությունը, հանքանյութի արտահանումը։ Այդ մասին նույնիսկ հայտարարություն արվեց, կազմակերպությունը շեշտեց, որ դադարեցնում է իր գործունեությունը՝ միջազգային փորձագետներին ընձեռելով բնապահպանական բոլոր ուղղությունները հետազոտելու հնարավորություն։ Այս մասին այսօր կայացած Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում նշեց  ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Թվում էր, թե ադրբեջանական կողմի համար իրավիճակը հանգուցալուծված է, ճանապարհն այլևս փակ պահելու անհրաժեշտություն չկա, այն նպատակը, որը իբրև հետապնդվում էր, այլևս իրագործված է։ Բայց, իրականում՝ ոչ։

Ադրբեջանն անմիջապես առաջ քաշեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհին սքաներ սարքի տեղադրման հարցը, այս անգամ պատճառաբանելով, թե Հայաստանից Արցախ զենք է տեղափոխվում։ Ադրբեջանը հայտարարեց, որ սքաներ սարքը պետք է գործի ոչ թե խաղաղապահների, այլ ադրբեջանցիների կողմից՝ կառավարվելով որոշակի հեռավորությամբ տեղադրված խցիկում ծառայություն իրականացնողների միջոցով։ Հետո տեղադրվեց անցակետ, սքաներ սարք, սկսվեցին Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով իրականացվող բեռնափոխադրումների ստուգումներ, քաղաքացիական անձանց ստուգումներ, հետո հասկացան, որ սքաներ սարքը թեև տեղադրել, բայց նույնիսկ չեն էլ միացրել, հետո հանեցին սքաներ սարքը։

Բնապահպանական խնդիրների պատրվակով սկսված և յուրաքանչյուր տասը օրը մեկ տրանսֆորմացիայի ենթարկվող քաղաքականությունը իրականում իր անհրաժեշտ արդյունքը չէր տալիս, Արցախի ժողովուրդը չէր կոտրվում, օգնություն չէր մուրում և համբերատար հետևում էր, թե երբ խելքի կգա միջազգային հանրությունը և ի վերջո աչքերը կբացի ու կտեսնի այն, ինչ կատարվում էր»,- նշեց Ներսիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։