Պահանջ դրվեց այցելել Կաշենի հանքավայր. ինչ է կատարվել Արցախում շրջափակումից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
Բոլորը

Դեռևս 2022թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Ադրբեջանը շրջանառության մեջ դրեց մի թեզ, որի համաձայն, իբր Արցախում հանքեր են շահագործվում, որի հետևանքով շրջակա միջավայրին վնաս է պատճառվում։
Ռուս խաղաղապահներին Կաշենի հանքավայր այցելելու պահանջ ներկայացվեց, որը փոխանցվեց մեզ։ Մենք հավաստիացրինք, որ բնապահպանական որևէ խնդիր չկա․․․Այս մասին հուլիսի 6-ին՝ Հայաստան-Արցախ հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առանցքային դեպքերի մանրամասներին:
Նրա խոսքով՝ անցած տարվա դեկտեմբերի 12-ից, երբ ադրբեջանական կողմը էկոակտիվիստ ներկայացող անձանց միջոցով Շուշիի հատվածում փակեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, պարզ էր, որ Ադրբեջանի նպատակը Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը փակելն էր, որի համար ընդամենը պատրվակներ էին անհրաժեշտ:

«Ճանապարհը փակելուց հետո մենք նորից ենք վերահաստատել, որ խաղաղապահների միջնորդությամբ ու մասնակցությամբ կարող ենք կազմակերպել այցելություն Կաշենի հանքավայր, սակայն դրան զուգահեռ պետք են երաշխիքներ, որ ճանապարհը կբացվի: Օրինակ՝ դա կարելի էր անել զուգահեռաբար, սակայն այդպես էլ նման երաշխիքներ չեն տրվել ու իրականում Ադրբեջանին պետք էլ չէր, քանի որ այն նպատակը, որը հետապնդվում էր՝ ճանապարհի փակումը, արդեն արված էր»,-ընդգծեց պետնախարարը:

Ներսիսյանի խոսքով՝ թեև այդ իրավիճակի հետ գազամատակարարումը և էլեկտրամատակարարումը որևէ առնչություն չունեին, այդուհանդերձ, Ադրբեջանը դադարեցրեց Հայաստանից Արցախ գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարումը:

«Երկու դեպքում էլ ընդհատումը տեղի ունեցավ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, որտեղ արցախյան կողմը հասանելիություն չուներ: Մի քանի անգամ միջազգային հորդորներից հետո Ադրբեջանը վերականգնել էր գազամատակարումը, իսկ այն պահից սկսած, երբ Հաագայի դատարանը նշեց, որ բավարար ապացույցներ չեն ներկայացվել գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման դադարեցումը որպես Ադրբեջանի գործողությունների հետևանք հավաստելու համար, Ադրբեջանը դրանով ոգևորվեց և վերջնականապես զրկեց Արցախին Հայաստանից մատակարարվող գազից ու էլեկտրաէներգիայից»,-ասաց Ներսիսյանը՝ հավելելով, որ այդ ողջ ընթացքում արցախյան կողմը բոլորին ներկայացրել է, որ այս ամենը ընդամենը պատրվակ է, և Ադրբեջանի իրական նպատակը Արցախի ժողովրդին մեկուսացնելն ու Հայաստանի հետ կապից զրկելն է, սակայն շուրջբոլորը լռություն էր։

Ըստ պետնախարարի՝ որոշակի ժամանակ ճանապարհը փակ պահելը հանգեցրեց նրան, որ դադարեցվեց Կաշենի հանքավայրի գործունեությունը, հանքանյութի արտահանումը:

Մանրամասները՝ տեսանյութում։