ԲԴԽ-ն պնդում էր, որ կարգապահական գործերով որոշումների հրապարակման ժամանակ նիստերի դահլիճում տեղ չկար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Արդեն հայտնել ենք, որ Բարձրագույն դատական խորհրդն այսօր հրապարակեց դատավորներ Ռուբեն Բունիաթյանին, Աստղիկ Խառատյանին, Արտակ Բարսեղյանին, Տիգրան Պետրոսյանին, Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության միջնորդությունների գործով որոշումները։

ԲԴԽ-ն Ռուբեն Բունիթյանին հայտարարեց նկատողություն, դատավորներ Աստղիկ Խառատյանի, Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները դադարեցրեց՝ ՄԻԵԴ վճռի հիմքով հարուցված կարգապահական գործով, Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցրեց ՝ լրագրողներին տված հարցազրույցում արտահայտած մտքերի համար։

Որոշումների հրապարակումների ժամանակ, սակայն, ԶԼՄ ներկայացուցիչներին չթույլատրվեց մուտք գործել նիստերի դահլիճ։ ԲԴԽ շենքի առաջին հարկում դատավարության մասնակից չհանդիսացող անձանց, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչների համար սենյակ էր առանձնացվել, և դատական դեպարամենտից առաջարկում էին այդ սենյակում տեղադրված էկրանից հետևել որոշման հրապարակմանը։ Դեպարտամենտից պնդում էին, թե դահլիճում տեղ չկա, մինչդեռ իրականում ներսում ազատ աթոռներ կային։ Դատավարության մասնակիցները, որոշումների հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեցին, որ դահլիճում ճանաչել են Դատական դեպարտամենտի աշխատակիցների։

Դավիթ Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը լրագրողների հետ զրույցում հիշեց. 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո էլ դատարանի դահլիճներում մեծ թվով ոստիկաններ էին լինում, ու կարգադրիչները կրկին պնդում էին, որ նիստին հետևելու համար դատարան եկած քաղաքացիների համար տեղ չկա:

Տեսանյութը՝ նիստերի դահլիճից։

Արաքս Մամուլյան