Երկու ժամ առաջ Ադրբեջանը պատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում․ այժմ այն մշտապես է փակվել․ Ռուբեն Ռուբինյանը՝ ԵԽԽՎ-ում Լաչինի հարցով քննարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Ռուբեն Ռուբինյանը ԵԽԽՎ նստաշրջանում Լաչինի միջանցքով ազատ և ապահով տեղաշարժի ապահովման հարցով քննարկման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաներից բացատրություն պահանջեց հայերին «քաղցկեղային ուռուցք» անվանելու համար։ Նա նաև հայտարարեց, որ վերջին մեկ շաբաթում Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ։

«Զավեշտալի է, չէ՞, որ Լաչինի միջանցքով ազատ և ապահով հասանելիության զեկույցը չի ապահովվել։ Եվ իսկապես սա պատահականություն չէ, ամիսներ շարունակ ԼՂ բնակչությունը շրջափակման մեջ է։ Իսկ մեկ շաբաթ է՝ նրանք լիակատար շրջափակման մեջ են, քանի որ եթե նախկինում ինչ-որ կերպ հնարավոր էր առաջին անհրաժեշտության մարդասիրական օգնություն, հիմնական մթերքներ ու բժշկական պարագաներ ուղարկել Կարմիր Խաչի միջոցով, այժմ դա բացարձակ անհնար է։ Ավելին, երկու ժամ առաջ, երբ մենք քննարկում էինք կոմիտեում լրացումների հարցը, Ադրբեջանը կոնկրետ պատնեշներ էր տեղադրում Լաչինի միջանցքի սկզբնամասում, այժմ այն ֆիզիկապես ու մշտապես է փակվել։ Իհարկե, մեր ադրբեջանցի գործընկերները պատրաստվում են կրկին այս ամենը հերքել։ Մենք արդեն սովորել ենք դրան, բայց ես շատ ուրախ եմ, որ վերջապես Եվրոպայի խորհուրդն ու Խորհրդարանական վեհաժողովն ի վիճակի են եղել տարբերակել իրավիճակը տեղում»,-հայտարարեց Ռուբինյանը՝ շնորհակալություն հայտնելով Փոլ Գավանին իր ելույթի համար։

Ռուբինյանը հայտարարել է, որ դժվար չէ հասկանալ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները մի կողմից կտրում են մի խումբ մարդկանց գազը, էլեկտրականությունը, իսկ մյուս կողմից՝ նրանց անվանում են Եվրոպայի «քաղցկեղային ուռուցք»։

«Այսօր մեզ հետ այստեղ է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը՝ պարոն Սեյիդովը, եկեք լսենք նրան, թե ինչո՞ւ է նա մեզ Եվրոպայի «քաղցկեղային ուռուցք» անվանում»,- հավելեց Ռուբինյանը։

Տաթև Ֆռանգյան