Ալիևին ԱՄՆ-ում համեմատեցին Սադամ Հուսեյնի հետ․ սա Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղերձ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը դիվանագետ, քաղաքագետ Արա Պապյանի հետ

-Նիկոլ Փաշինյանն այսօր նորից բանակցություններից է խոսել, ասում է՝ «բոլոր ջանքերը պետք է գործադրել խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար, և առաջիկայում ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Վաշինգտոն է գնում՝ հենց այդ տրամադրվածությամբ»։ Պարո՛ն Պապյան, բազմիցս է խոսվում, երկու կողմից էլ, որ սկզբունքային հարցերում տարաձայնությունները պահպանվում են։ Այս իրավիճակում, Ձեր կարծիքով, ինչպե՞ս է հնարավոր խոսել խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրելու մասին։

-Ես ինչքան հիշում եմ արցախյան հակամարտությունը, պարբերաբար հայտարարություններ լինում էին, որ մենք շատ մոտ ենք այդ հակամարտությունը ստորագրելուն, ուր որ է՝ կստորագրվի համապատասխան փաստաթուղթ։ Մենք տեսանք, որ վերջնական նման փաստաթուղթ չստորագրվեց, որը, գիտեք, հանգեցրեց պատերազմի և այլն։ Ես կարծում եմ՝ նույնը շարունակվելու է դեռևս։ Հայտարարել՝ չի նշանակում իրականություն դարձնել։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք Ադրբեջանն ուզում է, թե՞ ոչ Նիկոլ Փաշինյանի արտահայտած 29.800 քառակուսի կիլոմետրով խաղաղության պայմանագիր կնքել։ Միանշանակ՝ Ադրբեջանը չի ուզում։

-Միջնորդները՝ ռուսական, արևմտյան, այդ թվում՝ վաշինգտոնյան կողմերը, չե՞ն հասկանում, որ Ադրբեջանը չի ուզում, և պարբերաբար ինչ-որ լավատեսական հայտարարություններ են հնչում։

-Իհարկե՝ իրենք գիտեն, և, բնականաբար, կա նաև ներքին բանակցային գործընթաց, որի մասին մենք չգիտենք, փակ է, բայց, գիտեք, կան չգրված օրենքներ։ Օրենքներից մեկը հետևյալն է, որ նման լավատեսական բարձրաձայնումը, կարծեք, նպաստում է, ընդհանուր մթնոլորտ է ստեղծում ավելի բարենպաստ բանակցությունների համար։ Դա մի կետ է։ Մյուս կետն էլ այն է, որ կողմերից յուրաքանչյուրը ուզում է ցույց տալ իր դերի կարևորությունը։ Այստեղ միայն հակամարտության լուծումը չէ, այլև՝ թե ում հովանու ներքո կլուծվի այդ հակամարտությունը։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ գործընթացը, ըստ էության, Վաշինգտոն-Բրյուսել-Մոսկվա կարուսելով պտտվում է։ Հիմա հերթը Վաշինգտոնինն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան