Արցախցի 30-ամյա կինը սթրեսի ու թերսնման պատճառով կորցրել է երեխային․ շրջափակման հետևանքներն Արցախում

Լուրեր

21.11.2024 | 23:30
Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետներին դատապարտել են ազատազրկման «ահաբեկչության» մեղադրանքով
21.11.2024 | 23:14
Երկու օրում 12 մեդալ. հայ ըմբիշների արդյունքները զինվորականների ԱԱ-ում
21.11.2024 | 22:57
«Ե՞րբ կազատվեն բանտարկված լրագրողներն ու ակտիվիստները»․արտասահմանցի լրագրողի հարցը՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարին
21.11.2024 | 22:42
Պուտինը հայտարարել է՝ Ուկրաինայի հակամարտությունը գլոբալ բնույթ է ստացել
21.11.2024 | 22:27
ԵԽԽՎ անդամների մուտքի արգելքը անընդունելի է.Գերմանիայի ԱԳ նախարարը Բաքվում կոչ է արել ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին
21.11.2024 | 22:15
Պուտինը բացահայտել է, թե ինչ բալիստիկ հրթիռ է կիրառվել Դնեպրին հարվածելու համար
21.11.2024 | 21:58
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.11.2024 | 21:45
Պուտինը մեկնաբանել է հեռահար զենքի օգտագործման հնարավորությունը
21.11.2024 | 21:30
Նիկոլ Փաշինյանը վախեցնելու լեզվով է խոսում․ մեջքի հետևում այլևս հավատացող ժողովուրդը չկա․ Զարուհի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 21:21
ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցելու Իսպանիային ջրհեղեղի հետևանքները մեղմացնելու ուղղությամբ. Մհեր Գրիգորյան
21.11.2024 | 21:13
Արարատի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի
21.11.2024 | 20:59
Թուրքիան հազարավոր հետաքննություններ է սկսել «ապատեղեկատվության մասին օրենքով»՝ 2 տարվա ընթացքում 33 լրագրողների ազատազրկելով
21.11.2024 | 20:44
Գերմանիայի ԱԳ նախարարը այցով Բաքվում է
21.11.2024 | 20:30
Սա 3-րդ համաշխարհային պատերազմն է․ Ուկրաինային ԱՄՆ-ի ուղարկած հրթիռները կարող են սպառնալ Մոսկվային․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2024 | 20:20
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Ստեփանակերտից 28-ամյա Ինգան՝ 8-ամյա Սուրենի երիտասարդ մայրը, շրջափակման ժամանակ պայքարում է, քանի որ նրա որդին բնածին կաթնաշաքարի և գլյուտենի անհանդուրժողականություն ունի, ցելյակիա և շատ այլ սննդային ալերգիաներ, այժմ տառապում է թերսնումից: Խանութներում նրա համար հարմար սնունդ չկա։ Արցախի ՄԻՊ-ը արտահերթ զեկույց է հրապարակել Արցախում շրջափակման հետևանքների վերաբերյալ։

Սուրենը շրջափակման ժամանակ նիհարել է 5 կգ՝ իր տարիքային կատեգորիայի համար դառնալով թերքաշ։ Նրա մոտ առաջացել է նաև ապատիա, դեպրեսիա և մեկուսացում, ուստի նա նույնիսկ չի կարողանում դպրոց հաճախել։ Նրա սննդակարգն այժմ հիմնականում բաղկացած է հատուկ դեղամիջոցներից և սննդային հավելումներից, սակայն դա բավարար չէ, քանի որ նա թարմ սննդից չի ստանում անհրաժեշտ վիտամինները, հանքանյութերն ու միկրոէլեմենտները։ Չնայած այն բանին, որ երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ, այս փուլում նա կանգնած է խիստ հյուծվածության եզրին, ինչը կարող է ծանր հետևանքների հանգեցնել, եթե շրջափակումը շարունակվի:

Շրջափակման հենց սկզբից կտրուկ պակասեցին և այնուհետև բացակայեցին մի շարք սննդատեսակներ, հատկապես՝ բանջարեղենի ու մրգերի գրեթե բոլոր տեսակները, քանի որ դրանք ներկրվում էին Հայաստանից հատկապես ձմեռային սեզոնին:

Մարդիկ հացի հերթում

Շրջափակումից առաջ Արցախում վաճառվող սննդի շուրջ 90 տոկոսը ներկրվում էր Հայաստանից և այլ երկրներից, ինչի պատճառով էլ շրջափակումը մեծապես ազդել է մատակարարվող սննդի քանակի ու բազմազանության վրա: Այս ընթացքում պարենն ապահովվել է պետական պահուստի և Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով ներկրված սահմանափակ ծավալների հաշվին: Պարենային անվտանգության մակարդակը կտրուկ նվազել է 2020 թ. պատերազմի հետևանքով՝ հաշվի առնելով, որ գյուղատնտեսական բերրի հողերի գերակշիռ մասը բռնազավթվել է Ադրբեջանի կողմից:

Քրոնիկ ասթմայով և հաշմանդամություն ունեցող Ստեփանակերտի բնակիչ 67-ամյա Ալինան շմոլ գազի թունավորում է ստացել Ադրբեջանի կողմից գազամատակարարման հերթական խափանումների պատճառով: 2023 թվականի փետրվարի 7-ին, երբ Հայաստանից Արցախ գազամատակարարումը կրկին դադարեցվեց և վերականգնվեց Ադրբեջանի կողմից, Ալինան աշխատում էր խոհանոցում։ Ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում պատմել է նրա դուստրը՝ Մարիան, ինչ-որ պահի տարեց կինը սկսել է բողոքել գլխապտույտից և սրտխառնոցից։ Արդեն զրկված լինելով սննդարար պարենից ու էներգիայից՝ Ալինան իրեն շատ թույլ էր զգում և գնացել է իր սենյակում պառկելու։ Մարիան, վախենալով, որ մայրը կկորցնի գիտակցությունը, նրան անմիջապես տեղափոխել է հիվանդանոց։ Բուժզննման արդյունքում պարզվել է, որ Ալինան թունավորվել է շմոլ գազից, քանի որ Ադրբեջանի կողմից գազամատակարարման խնդրի պատճառով խոհանոցը գազով է լցվել կաթսայից, և կինը թունավորվել է։
Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվել է մաքրել նրա շնչուղիները և փրկել նրա կյանքը։

Իր երեխաներից բաժանված մայրիկը լալիս է, քանի որ չգիտի, թե երբ կվերամիավորվի իր սիրելիների հետ

Հատուկ կարիքներն ու խնդիրներն ավելի սուր են արտահայտվում հատկապես 163 միայնակ տարեցների մոտ, որոնց թեև որոշակի պետական ու հանրային ուշադրություն է ցուցաբերվում, սակայն շրջափակումն ու կենսական ենթակառուցվածքների խափանումները խորացնում են նրանց զրկանքներն ու իրավունքների խախտումները՝ սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ ապրանքների ու ծառայությունների դժվարամատչելիությամբ պայմանավորված: Դեղորայքի ու հիգիենայի պարագաների պակասուրդը բացասաբար է ազդում հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց վրա՝ հանգեցնելով նրանց առողջական վիճակի վատթարացման:

Գրիգորին հաշմանդամություն ունեցող 25-ամյա մարտունեցի է, ով ծանր վիրավորվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ և, բարեբախտաբար, ողջ է մնացել։ Մինչ
շրջափակումը ամիսը մեկ գնում էր Երևան՝ վերականգնողական կուրս անցնելու Երևանի մասնագիտացված հաստատություններից մեկում։ Ներկայումս նա ոչ միայն զրկված է բուժումը շարունակելու հնարավորությունից, այլև՝ չի կարողանում ձեռք բերել ոտքերի և ձեռքի նոր պրոթեզներ, ինչպես նաև նոր սայլակ գնել Հայաստանից։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում նա ասել է.

«Պատերազմի ժամանակ ես կարծում էի, թե դա իմ կյանքի ամենավատ շրջանն էր։ Սակայն ահաբեկչությունն ու խոշտանգումները շարունակվում են ամեն օր։ Մենք հիմա դժոխքում ենք ապրում Ադրբեջանի շնորհիվ, բայց աշխարհը շարունակում է անտեսել դա։ Ես ուզում եմ շարունակել ապրել և վերականգնվել այն սարսափից, որի միջով անցել եմ գրեթե 3 տարի առաջ, բայց շրջափակման սթրեսը ինձ թույլ չի տալիս դա անել: Ես չգիտեմ, թե մարդիկ գիտակցում են, թե որքան դժվար է հաշմանդամություն ունեցող անձի համար ապրել շրջափակման մեջ և պայքարել նույնիսկ ամենատարրական բաների համար: Իսկ ինձ նման 9,000-ից ավելի մարդ կա Արցախում»։

Ստեփանակերտի հիվանդանոցի վիրաբույժ, 38-ամյա Գևորգը Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում ասել է.

«Էլեկտրամատակարարման հովհարային անջատումների, գազամատակարարման հաճախակի խափանումների, դիզելային վառելիքի և ջեռուցման համար անհրաժեշտ ապրանքների բացակայության պատճառով բավականին վտանգավոր և ռիսկային է վիրահատություն կատարելը, հատկապես՝ մի քանի ժամ տեւողությամբ և բարդ վիրահատությունները։ Ցավոք սրտի, շրջափակման սկզբից մենք ստիպված ենք եղել հրաժարվել հարյուրավոր մարդկանց վիրահատությունից։ Ձմեռային սեզոնին մենք կանգնած էինք հիվանդանոցի բաժանմունքները ջեռուցելու լուրջ խնդրի առաջ, որտեղ տասնյակ մարդկանց ստացիոնար բուժում ենք իրականացնում։ Հիվանդանոցներում գործնականում անհնար էր հասնել պահանջվող ջերմաստիճանին (20-21 աստիճան Ցելսիուս), նույնիսկ երբ օգտագործվում էին այլընտրանքային միջոցներ: Շրջափակումը մեզ՝ բժիշկներիս, շատ ծանր վիճակում է դնում, քանի որ մենք այլեւս չենք կարող մեր պարտականություններն ամբողջությամբ կատարել»։

Արցախում մի մայրիկ դեղորայք է փնտրում դատարկ դեղատանը հիվանդ երեխայի համար

Հաշվի առնելով շրջափակման հարուցած սթրեսներն ու վախերը, ինչպես նաև հիպոթերմիան ու թերսնուցումը՝ էական ռիսկեր են առաջացել հասունացման շրջանում գտնվող աղջիկների վերարտադրողական առողջության համար: Կանայք բախվում են իրենց համար անհրաժեշտ հիգիենայի պարագաների և դեղորայքի սղության հետ, ինչը հանգեցնում է առողջական խնդիրների առաջացման ու խորացման:

30-ամյա Անուշը բռնի տեղահանված է Շուշիից, ով կորցրել է իր կրտսեր եղբորը 2020 թվականի պատերազմում, իսկ հայրը ծանր վիրավորվել է 1990-ականների Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ Այդ պատճառով նա ժամանակին լուրջ հոգեբանական տրավմա և սթրես է կրել։ Նա վերջերս է ամուսնացել և շրջափակման սկզբում առաջին հղիության չորրորդ ամսում էր գտնվում։ Շրջափակման պատճառով նրա ամուսինը ստիպված մնացել է Երևանում։ Նրա մայրը՝ Արմինեն, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանին տված հարցազրույցում պատմել է, որ Անուշը 2023 թվականի փետրվարի 1-ին փորձել է ինքնասպան լինել, քանի որ վիժել էր և կորցրել երկար սպասված առաջնեկին՝ շրջափակման հարուցած սթրեսի, անհանգստության, դեպրեսիայի և թերսնման պատճառով: Այժմ Անուշը վերականգնողական բուժում է անցնում հիվանդանոցում և գտնվում է հոգեբանների և նյարդաբանների հսկողության տակ, քանի որ նրա հոգեկան և ֆիզիկական վիճակը շատ փխրուն է։

Սոցիալական և հոգեբանական խնդիրների տարածման ու խորացման պատճառով էապես ավելացել է նաև ընտանեկան բռնության դեպքերի աճի ռիսկը, սակայն դրանց գլխավորապես թաքնված էությամբ պայմանավորված հնարավոր չէ ճշգրիտ կերպով չափել ցուցանիշները:

Անժելա Պողոսյան