Ադրբեջանը փորձում է խաթարել մի ծրագիր, որը նպաստում է ՀՀ տնտեսական զարգացմանը․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
Բոլորը

Գաղտնիք չէ, որ բանակցությունների, ընդ որում ոչ միայն խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին զուգահեռ, Ադրբեջանը մշտապես փորձում է ուժի գործադրմամբ փոխել բանակցությունների ընթացքը և ի վերջո Հայաստանին պարտադրել այն ուղությունները, որոնք ըստ երևույթին միայն իր համար են ցանկալի: Այս մասին այսօր ԱԺ-ում նշեց ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Սա առաջին դրսևորումը չէ, վստահ եմ՝ նաև վերջին դրսևորումը չէ: Այլ հարց, որ այսպիսի վարքագծի նկատմամբ և՛ մենք, և՛ միջազգային հանրությունը պետք է շատ կտրուկ դիրքավորվի. կամ մենք բանակցում ենք բարի կամքով՝ գտնելու փոխադարձ ընդունելի լուծումներ, կամ, եթե ուժի գործադրմամբ է, ապա այսպիսի քաղաքականությունը մեզ համար առնվազն անընդունելի է: Հուսով ենք, որ նաև միջազգային հանրության համար է անընդունելի»,-ասաց  Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, միջազգային հանրությունն էլ այս գործում պետք է դերակատարում ունենա:

Անդրադառնալով Երասխի ուղղությամբ ադրբեջանական հերթական ագրեսիային՝ Միրզոյանն ասաց, թե այդ դեպքով նոր նրբերանգ կա․ այնտեղ գործարան է կառուցվում, որը նպաստելու է ՀՀ տնտեսական զարգացմանը։ «Եվ ահա, Ադրբեջանը նախ կեղծ բնապահպանական մեղադրանքներով հանդես եկավ, որից հետո հնչեց հայկական հերքում: հայկական կողմի այս հայտարարությունից հետո Ադրբեջանական կողմը փորձում է պարզապես կրկին  ուժի գործադրմամբ խափանել այս դեպքում այս ծրագիրը: Սա ոչ միայն ոտնձգություն է Հայաստանի սահմանների նկատմամբ, ոչ միայն հրադֆադարի խախտում է, այլ նաեւ զուտ անհիմն մեղադրանքներ հնչեցնելով, կեղծ հիմնավորում տակը դնելով , խաթարել միծրագիր, որը կարող է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը»,-ընդգծեց նախարարը:

Արարատ Միրզոյանը հավելեց, որ բազմիցս Ադրբեջանի ղեկավարությունը այլ դերակատարների ներկայությամբ ստանձնել է  հավելյալ պարտավորություն՝ չդիմել ուժի կիրառման։

«Այսօր Երասխի այդ հատված մեկնել է  ԵՄ մշտադիտարկման առաքելությունը։ Վաղը մեր հրավերով, այնտեղ ներկա կգտնվեն նաև Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Եվ այս հարցն, անշուշտ, կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»,- ընդգծեց Միրզոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։