Համայնքային ոստիկանությունը պետք է լինի շատ ավելի ունիվերսալ, քան կա այսօր. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն՝ համայնքային ոստիկանության շրջանակում իրականացվելու են տարբեր փոփոխություններ, համայնքային ոստիկանությունը կդառնա շատ ավելի ունիվերսալ՝ կատարելով թե՛ այս պահին իր առջև դրված խնդիրների իրականացումը, թե՛ զբաղվելով անչափահասների ու ընտանեկան բռնության գործերով:
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Առաջարկվում է համայնքային ոստիկանության շրջանակում կատարել տարբեր փոփոխություններ, որոնք կօժանդակեն այս ծառայությունն ավելի արդյունավետ իրականացնելուն:

Ոստիկանության բարեփոխումների շրջանակներում Ոստիկանությունը պատկերացնում ենք 4 հենասյունային ուղղություններով՝ քրեական ոստիկանությունը, պարեկային ծառայությունը, ոստիկանական գվարդիան և համայնքային ոստիկանությունը: Եվ հայեցակարգային որոշ փոփոխություններ ենք առաջարկում այս բնագավառում, որ այն առաջնային օղակը, որը տարածքներում շատ ավելի տեղեկացված է համայնքի իրավիճակից, կարողանա ավելի արդյունավետ արձագանքել տվյալ իրավիճակին։

Առաջարկվում է նաև սահմանել, որ համայնքային ոստիկանները նաև կիրականացնեն ոչ մեծ և միջին ծանրություններով օպերատիվ հետախուզական աշխատանք: Սա կիրականացնենք ենթաօրենսդրական դաշտի մակարդակում»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։