ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը

Լուրեր

03.05.2024 | 18:41
Ստուգողական գործողություններ են ընթանում․ դատախազը՝ Երևանի ընտրություններում ՔՊ-ի փոխանցումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 18:33
Արշակ Վարդանյանի փոխարեն ԲԴԽ անդամ է ընտրվել Արմեն Դանիելյանը․ կողմ է քվեարկել 253 դատավորից 132-ը
03.05.2024 | 18:27
Հայհոյանքին ի պատասխան վարքագիծ է եղել և միջանձնային հարաբերություն․ Դատախազը՝ Հակոբ Արշակյանի և լրագրողի միջև վիճաբանության մասին ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 18:19
G7-ն այլևս չի դիտարկում ՌԴ-ի սառեցված ակտիվների առգրավման հարցը
03.05.2024 | 18:08
4 ոստիկան դատապարտվել է ռեալ ազատազրկման, 5 անձի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 18:01
Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՀՀ ՊՆ
03.05.2024 | 18:00
Դատախազը՝ գերիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքի, RSF-ը՝ ՀՀ-ում լրագրողների նկատմամբ բռնաճնշումների մասին․ ԼՈՒՐԵՐ
03.05.2024 | 17:53
Ադրբեջանի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու միջազգային զորավարժությունների
03.05.2024 | 17:51
ՀՀ-ն ՀԱՊԿ-ից դուրս գալու առումով որևէ քայլ չի ձեռնարկել․ Զախարովան կանոնադրությունն է հիշեցրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 17:43
Թքելն ինքնին հանցակազմ չէ. Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 17:35
ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ամրապնդումը
03.05.2024 | 17:26
ՔՊ-ի նվիրատվությունների հետ կապված գործընթաց կա. Աննա Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 17:18
Տրինիդադ և Տոբագոն որոշել է Պաղեստինն անկախ պետություն ճանաչել
03.05.2024 | 17:11
Գավառի մանկատան այգում գարեջրատուն է եղել․ համոզում էին՝ մանկական սրճարան է․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.05.2024 | 17:00
ՌԴ-ն մայիսի վերջին կամ հունիսի սկիզբին նոր հարձակման է պատրաստվում Ուկրաինայի հյուսիս-արևելքում
Բոլորը

Պաշտպան Անահիտ Մանասյանի անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը:

«Ադրբեջանի hանրային հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է 5 հայ ռազմագերու հետ։

Տեսանյութի և դրա տարածման վերաբերյալ Պաշտպանը հարկ է համարում ընդգծել հետևյալը.

Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա. այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։

Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից:

Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ։

Ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։

Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։

Պաշտպանի՝ այս հարցի վերաբերյալ առավել մանրամասն իրավական դիրքորոշումն ուղարկվել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի Հանրային հեռուստաընկերությունը ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որում Բաքվի բանտում պահվող հայ ռազմագերին «Մարտիկի երգ»-ն է երգում։ 14 րոպեանոց ռեպորտաժում 44-օրյա պատերազմից հետո Խծաբերդում գերեվարված գյումրեցի պահեստազորայիններն էին և 2021 թվականին Գեղարքունիքի սահմանագծից գերեվարված երկու զինծառայողներ։ Ադրբեջանցի լրագրողը հայ ռազմագերիներին ներկայացնում էր որպես դիվերսանտներ։