Միրզոյանը փակագծեր է բացում․ մանրամասներ խաղաղության պայմանագրի նախագծից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած հայ-ադրբեջանական ինտենսիվ բանակցություններին՝ առայժմ չկա վերջնական որոշում, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքերը ո՞ր թվականի քարտեզներով են իրականացվելու։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում հայտնեց, որ կողմերը վերջնական պայմանավորվածության չեն եկել։

Բաքվից հնչող հայտարարությունները, սակայն, տարբերվում են Երևանում հնչող դիրքորոշումներից։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդմանը, թե 1975 թվականի քարտեզով սահմանազատում իրականացնելու շուրջ կողմերն առաջընթաց ունեն։ Բաքվից հայտարարում են, որ ոչ միայն պայմանավորվածություն չկա, այլ նաև չեն նշում, որ դա Ադրբեջանի համար ընդունելի է։

1975 թվականի քարտեզով սահմանազատում անելու վերաբերյալ կողմերի որոշակի դրական մոտեցման մասին առաջին անգամ խոսել էր Նիկոլ Փաշինյանը՝ Քիշնևում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ 1970-ականների քարտեզով դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացումը չի բխում Հայաստանի շահերից։ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ անկլավային տարածքներ են անցնելու Ադրբեջանին, Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ ավելի վաղ տպագրված քարտեզներով այդ տարածքները հայկական են եղել։

Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում ուշագրավ հայտարարություն արեց՝ նշելով, որ անկլավների հարցն ինչ-որ փուլում է առաջացել, իսկ թե ե՞րբ, չհստակեցրեց։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր բավականին ակտիվ էր ԱԳ նախարարի հետ հարց ու պատասխանի ժամանակ․ Ագնեսա Խամոյանը բնակավայրերի անուններ էր պահանջում Միրզոյանից, որոնք առաջիկայում հանձնվելու են Ադրբեջանին։

Միրզոյանն ընդդիմադիր պատգամավորի հարցերին բովանդակային պատասխան չտվեց, սակայն մեկ բացահայտում արեց խաղաղության պայմանագրի նախագծի բովանդակությունից, որի մասին մինչ այս չէր հայտարարվել․ «Խաղաղության պայմանագրի նախագծում՝ այս պահին գոյություն ունեցող, անկլավների մասին հարց էլ չկա այս պահին»։

Ընդդիմադիր մեկ այլ պատգամավորի՝ Գեղամ Մանուկյանին էլ հետաքրքրում էր, թե ինչու է միայն ՀՀ-ն թվերով ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի ԱԳ նախարարն արձանագրեց, որ պաշտոնական Բաքվի կողմից ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը թվերով արձանագրելու անհրաժեշտություն կա։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառել մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Արարատ Միրզոյանն այսօր անպատասխան թողեց և՛ պատգամավորների, և՛ Factor TV-ի կողմից հնչեցրած այս թեմային առնչվող հարցերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան