ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Ոստիկանական բռնություններ․ մերկացրել և ծաղրել են, հարվածելով՝ տապալել գետին․ կպատժվե՞ն բռնարարները

Լուրեր

10.11.2026 | 16:20
Քանդում են Կոմիտասի շուկայի հարակից կրպակները․ ՈՒՂԻՂ
10.11.2026 | 16:19
Փարիզում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի վարչապետները
10.11.2026 | 16:10
Պուտինը հայտարարել է ՀԱՊԿ-ի ներուժն ընդլայնելու անհրաժեշտության մասին
10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
Բոլորը

Օրերս Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ժողովրդավարությանը ներքին սպառնալիքներ չկան։ Սակայն դատաիրավական համակարգի որոշումները, գործելակերպը լրջորեն կասկածի տակ է դնում վարչապետի պնդումը, և հարց է առաջանում՝ արդյո՞ք ժողովրդավարության պաշտպանությանը միտված պետական ինստիտուտներն ունակ են կատարել իրենց ֆունկցիան։

ՆԳՆ Դիլիջանի բաժնի քննչականի պետի կողմից անչափահասին հարվածներ հասցնելու աղմկոտ դեպքը գրանցվեց, և միայն հանրային մեծ աղմուկից հետո Դատախազությունը մեղադրանք առաջադրեց տվյալ անձին։ Մինչ այդ, Արգիշտի Քյարամյանի ղեկավարած Քննչական կոմիտեն քրեական հետապնդում չէր հարուցել անձի նկատմամբ՝ զղջալու հիմքով։ Գործը կրկին սկսեց քննվել այն բանից հետո, երբ հասարակությունը բողոքի ձայն բարձրացրեց, ոչ թե պետական ինստիտուտներն ադեկվատ արձագանքեցին։

Օրերս էլ տարածվեց տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է կարմիր բերետավորը հարվածում երիտասարդին, որն այնուհետ տապալվում է գետին։ Պահպանելով անմեղության կանխավարկածը՝ բոլոր դեպքերում, շեշտենք, որ իրավունքի պաշտպանությանը կոչված պետական ինստիտուտներն են կոպտորեն խախտում մարդկանց իրավունքները։

Արդյո՞ք այս իրավիճակը չի բացահայտում պետական ինստիտուտների՝ ոչ ժողովրդավարական բնույթը։ Սա սպառնալիք չէ՞ ժողովրդավարությանը։

Factor TV-ում այս հարցերի շուրջ հրավիրված քննարկմանը մասնակցում են «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանը, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը, կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին, կառավարման փորձագետ Արշակ Սարգսյանը, ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում իրավունքների պաշտպանության վարչության գլխավոր մասնագետ Սեդա Ստեփանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։