Քաղաքական հայացքների, կանանց պաշտպանության, ԼԳԲՏ համայնքի և այլ տեսանկյուններից մենք խնդիր ունենք. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Բոլորը

«Կարծում եմ, որ մեր հանրային միջավայրում առկա հիմնական խնդիրն այս պահին ծայրահեղ անհանդուրժողականության մթնոլորտն է, որը երբևէ չի կարող տանել ճիշտ ճանապարհով, իրավական ճանապարհով, և, հակառակը, հանգեցնելու է հակաիրավական բազմաթիվ երևույթների, որոնց այսօր էլ ականատես ենք լինում»,- այս մասին Ժողովրդավարության հայկական երկրորդ ֆորումի շրջանակներում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Նա նշեց, որ ատելության խոսքը ոչ միայն հակաիրավական երևույթ է, այլ նաև շատ սխալ հասարակական, քաղաքական և իրավական մշակույթի է հանգեցնում։ «Այո, ես համամիտ եմ, որ մեր հասարակությունում չկա խնդիրները լուծելու պատշաճ մեթոդների վերաբերյալ տեղեկացվածություն։ Խնդիրը լուծելու մեթոդաբանությունը ոչ թե խնդիրը միասին լուծելն է, հարցը քննարկելը, այլ հակառակը, թե ով ավելի բարձր կարող է դիմացինին վիրավորել, ով ավելի շատ բռնություն կարող է կիրառել մյուսի նկատմամբ։ Եվ այս ամենը հանգեցնում է մեր հասարակությունում առկա ատելության խոսքի, ատելության ու անհանդուրժողական մթնոլորտի ձևավորմանը, որն էլ իր հերթին հանգեցնում է շատ ավելի լուրջ հակաիրավական խնդիրների։ Շատ դեպքերում ատելության շարժառիթով կատարվող հանցագործությունների է հանգեցնում, նաև հասարակական տեսանկյունից շատ բացասական երևույթների»,- նշեց ՄԻՊ-ը։

Ըստ պաշտպանի՝ հետևյալ ուղղություններով պետք է աշխատել։ Առաջինը՝ կրթական համակարգի լիակատար բարեփոխում պետք է իրականացվի։ «Շատ կարևոր է, որպեսզի մենք ունենանք պատշաճ օրենսդրություն, կարողանանք ձևավորել պատշաճ իրավակիրառ պրակտիկա»,- ասաց նա։

ՄԻՊ-ը նշեց նաև մտահոգիչ համարեց այն, որ մեր հայ հասարակությունը բևեռացված է՝ գրեթե բոլոր հիմքերով։

«Քաղաքական հայացքների, կանանց պաշտպանության, ԼԳԲՏ համայնքի և այլ տեսանկյուններից մենք խնդիր ունենք»,- քննարկման ժամանակ ընդգծեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Նշենք, որ Ժողովրդավարության հայկական ֆորումը, որը Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության և «Իրազեկ քաղաքացիների միավորման» ջանքերով անցկացվում է արդեն երկրորդ տարին անընդմեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։