Գերշահույթներ կան․ ներկրողները նույն գնով են վաճառում 25 տոկոս էժանացած ապրանքները․ Հրանտ Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս օրերին խոսել են տնտեսական ոլորտի թվերի մասին ու ներկայացրել դրանք որպես ռեկորդային կամ աննախադեպ։ Այս թվերի մասին զրուցել և դրանք վերլուծել ենք տնտեսագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանի հետ։

-Պարո՛ն Միքայելյան, այսօրվա ամենաթարմ թվից խոսենք։ Նախարար Քերոբյանն ասել է, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները ռեկորդային 1 մլրդ դոլարի են հասել 2022 թվականին։ Սա ի՞նչ թիվ է, և ինչպե՞ս է այն ազդում։

-Ես ամենավերջին տվյալները չեմ տեսել, բայց նախավերջին տվյալներով՝ թիվը շատ ավելի փոքր էր։ Այստեղ բացատրությունների խնդիր կա՝ ուղիղ օտարերկրյա ներդրումները, թե՞ ուղիղ օտարերկրյա ներդրումների մաքուր մնացորդը։ Մենք տնտեսագիտության մեջ հասկանում ենք հենց երկրորդը՝ բուն ներհոսքը, որովհետև արտահոսք էլ կա, և այդ թիվը շատ ավելի քիչ է 1 մլրդ դոլարից։

-Նիկոլ Փաշինյանն էլ խոսել է ավելի մեծ հարկերի գեներացումից, մասնավորապես, 2023 թվականի առաջին չորս ամիսների հարկերը համեմատել է 2000-ականներին տարվա ընթացքում հավաքված հարկերի հետ։ Արդյո՞ք կոռեկտ է այս համեմատությունը՝ հաշվի առնելով, որ գնաճ է եղել։

-Այո՛, դա էլ է շատ կարևոր հարց, որովհետև, օրինակ, երբ համեմատում ենք ՀՆԱ-ի աճը, ապա դա ներկայացվում է համադրելի գներով, իսկ հավաքագրված հարկերը՝ նոմինալ չափով։ Դա ուղղակի ավանդույթ է, և բյուջեի չափն ու աշխատավարձերը նույնպես ներկայացվում են նոմինալներով։

Երկրորդ հանգամանքն այն է, որ տնտեսությունն այդ ընթացքում աճել է, պարզ է, որ դա էլ է ազդել։ Եվ երրորդ հանգամանքն էլ ստվերի կրճատումն է, որը նույնպես ազդել է։ Ու վերջում ստանում ենք իրավիճակ, երբ մի քանի ամսում հավաքած հարկերը հավասար են 15-20 տարի առաջվա գեներացված ամբողջ տարվա հարկերի հետ։ Այդպես պետք է լինի։

-Այսօրվա գնաճը 3,2 տոկոս է։ Կա՞ վտանգ, որ ԿԲ-ն ավելի խիստ է եղել, քան պետք է լիներ։

-Նախ՝ ԿԲ-ն միշտ է եղել խիստ, և այնպես չէ, որ դա միշտ արդարացված է եղել։ Ես կարծում եմ, որ դա զսպել է տնտեսական աճը։ Եվ ինչ-որ չափով տնտեսական անկայունությունը կարելի է թույլ տալ, որովհետև առանց դրա տնտեսական աճ էլ չի կարող լինել։ Բայց որոշակի ժամանակահատվածում դրամը եվրոյի նկատմամբ թանկացել է 40 տոկոսով, դոլարի նկատմամբ թանկացել է 25 տոկոսով։ Սա չի բերել նրան, որ ներկրվող ապրանքներն էժանացել են, ընդամենը դրանց թանկացումը զսպվել է։

Բայց սա նաև նշանակում է, որ եթե խոշոր բիզնեսը չի բարձրացնում գները և մնում է եկամտաբեր, ուրեմն գերեկամուտներ են գեներացվել։ Նույնն էլ հիմա է՝ գոյություն ունեն գերշահույթներ, որովհետև եթե ներկրող ընկերության համար ներկրվող ապրանքը 25 տոկոսով էժանացել է, իսկ ինքը վաճառում է նույն գնով կամ նույնիսկ ավելի բարձր գնով, պարզ է, որ գերշահույթ ունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան