Ադրբեջանը ճանաչեց ՀՀ տարածքը․ չի՛ կարող ասել՝ սահման չունեք, Ջերմուկն իմն է, կարող եմ ներխուժել․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ

–Մոսկվայում կայացած Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից շատ բան հայտնի չէ, միայն ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտարարեց, որ հանդիպում կլինի նաև փոխվարչապետերի ձևաչափով՝ քննարկելու, թե ինչպես է իրականացվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման կարգը և ինչպես է իրականացվելու սահմանային և մաքսային վերահսկողությունը։ Ընդհանուր առմամբ, դիտարկելով երեկ Մոսկվայում տեղի ունեցած միջոցառումները, քննարկումները, այդ թվում՝ եռակողմ հանդիպումը, ինչ եք կարծում՝ հաջողվա՞ծ էր ռուսական ձևաչափը, և ի՞նչի մասին էր այն։

-Նախ՝ այն մասին էր, որ Ռուսաստանն ասում էր՝ ինձ հանկարծ չմոռանաք և չեք կարող մոռանալ, մյուս կողից էլ շահագրգռում էր՝ ասելով՝ «դեմ չեմ այլ ֆորմատներին, բայց շատ հարցերում մենք կարող ենք իրար շատ ավելի լավ հասկանալ, և կան որոշակի հարցեր, որոնցում առաջխաղացում միայն մենք և այս ֆորմատով կարող ենք ապահովել․ եկեք խոսենք, տեսնենք՝ ինչ խնդիրներ կան»։ Երեկվա հանդիպման ընթացքում մի շարք հիմնարար հարցեր հրապարակային հնչեցվեցին։ Եվ նաև էքսպրոմտ բանավեճը թույլ է տալիս հասկանալ՝ ինչ խնդիրներ կան, և ինչի շուրջ արժե աշխատել, պարզաբանել, միգուցե նաև այլ ֆորմատներում դրանց մասին բարձրաձայնել։ Անկեղծ զրույցի տպավորություն թողեց այդ ամենը։ Այն, որ Փաշինյանն ընդհատեց Պուտինին և բացեց հետաքրքիր բանավեճ, դա արդեն իսկ այս հանդիպման հետաքրքիր և կարևոր մասն էր։

–Թվում է, թե հենց այդ ժամանակ տեղի ունեցավ հիմնական խոսակցությունը, հանդիպումն ընդամենը 20 րոպե տևեց։

-Այդ 20 րոպեի ընթացքում ֆիքսել են իրավիճակը, և այն, թե ինչ պետք է անեն, ինչ պետք է քննարկեն մեկ շաբաթ հետո փոխվարչապետերի մակարդակով կայանալիք եռակողմ հանդիպմանը։ Այսինքն՝ երևի հունիսի հանդիպումն են ակնարկել, և այն, թե ինչ օրակարգ է լինելու և ինչպես են, այսպես ասած, առաջ գնալու այդ թեմայով։

-Նաև հետաքրքիր էր Ալիևի այն ձևակերպումը, թե Ռուսաստանը համաձայն է «Զանգեզուրի միջանցք» ծրագրին։ Դա ինչի՞ մասին էր։ Կարո՞ղ ենք ունենալ կասկած, որ Ռուսաստանն իր պարտավորությունները մինչ այժմ չէր կատարում, որպեսզի Ադրբեջանը կարողանա ռազմական շանտաժով Հայաստանից ստանալ այդ միջանցքը՝ «Զանգեզուրի միջանցքը»։

-Մի քիչ այլ կողմից նայենք այս հարցին․ նախ՝ պարզվեց, որ թեև տերմինաբանության հետ կապված կան տարաձայնություններ, բայց միանշանակ է, որ բոլորը՝ թե՛ Ադրբեջանը, թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը, առնվազն հրապարակային մակարդակում, նկատի ունեն, որ դա արտատարածքային ճանապարհ չի լինելու։ Սրանից չի բխում, որ Ադրբեջանը կամ Ռուսաստանը հրաժարվել են արտատարածքային միջանցք պահանջելու գաղափարից, բայց մյուս կողմից էլ՝ դա նշանակում է, որ առնվազն իրենք գտնում են, որ այսօր իմաստ չունի, արդյունավետ չէ խոսել դրա մասին, այսինքն, որ պետք է լինի այդպիսի «միջանցք»։ Ռուսաստանը երբեք հրապարակային չէի էլ խոսել այն մասին, որ դա լինելու է արտատարածքային միջանցք, ակնարկներ է արել։ Էքստրատերիտորիալ միջանցք պահանջելու մասին Ադրբեջանի կողմից ևս հայտարարություն չի հնչել, բայց ակնարկներ են եղել։ Տարատեսակ մեկնաբանություններ են հնչել ադրբեջանական վերնախավի, կոնկրետ հենց Ալիևի կողմից, որից կարելի է եզրակացնել, որ իսկապես Ադրբեջանն էքստրատերիտորիալ միջանցք է ուզել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան