Փաշինյանը մերժեց բողոքող մայրերին․ նա բացառում է, որ Աշոտ Փաշինյանը բողոքը հետ կվերցնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:38
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեք օր շարունակ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են իրականացնում վարչապետի աշխատասենյակի պատուհանների տակ։ Նրանք պահանջում են կալանքից ազատել Գայանե Հակոբյանին՝ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը։ Նա անազատության մեջ է մայիսի 17-ից, մեղադրվում է Աշոտ Փաշինյանին առևանգելու փորձի համար։ Ընդդիմադիրները, զոհվածների ծնողները, հանրային գործունեություն ծավալող մի շարք անձինք ակնկալում էին, որ Նիկոլ Փաշինյանը կհորդորի որդուն հետ վերցնել բողոքը։

Զոհված զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ Նիկոլ Փաշինյանից այլ վերաբերմունք չէին էլ սպասում։

Նիկոլ Փաշինյանը զուգահեռ նշում է՝ Աշոտն իր փաստարկներով իրեն զրկել է նման խնդրանքով դիմելու հնարավորությունից։ Թե ինչ է Աշոտ Փաշինյանը պատմել դեպքի մասին ընտանիքին, վարչապետը չբացահայտեց։

Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ Աշոտ Փաշինյանը ներկայացրել է, որ կինն իրեն հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, սակայն անսպասելի սկսել է այն անկանոն վարել, նաև՝ մահվան սպառնալիք հնչեցրել։ Աշոտ Փաշինյանը, ըստ իրավապահների, մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։

Նստացույց իրականացնող ծնողները հակառակն են պնդում՝ առևանգում չի եղել, և կարծում են, որ Գայանե Հակոբյանը քաղաքական հայացքների համար է հետապնդվում։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ գուցե վարչապետը դիտի հրապարակված կադրերը, թե ինչպես է Աշոտ Փաշինյանը ինքնակամ նտում զոհված զինծառայողի մոր մեքենան, և այդ ժամանակ տղային հորդորի հրաժարվել ներկայացրած բողոքից։ Փաշինյանն անդրդվելի մնաց։

Գայանե Հակոբյանի ձերբակալումից ի վեր հասարակական-քաղաքական-իրավական շրջանակներից շատերն Աշոտ Փաշինյանին հորդորում են հետ վերցնել բողոքը, սակայն հարկ է նշել, որ Փաշինյանի չբողոքելը, ըստ Քրեական օրենսգրքի, որևէ նշանակություն ունենալ չի կարող այս գործով, քանի որ սա հանրային, և ոչ թե մասնավոր մեղադրանքի գործ է։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և մայրերի նստացույցին զուգահեռ՝ ոստիկանական ուժերի թիվը գնալով ավելանում էր։ Տարբեր կողմերից ոստիկանական ծառայողների խմբեր էին մոտենում Կառավարության շենքին, մի քանի տասնյակ ծնողների և Փաշինյանի աշխատավայրի միջև եռաշերտ ոստիկանական պատ էր կանգնած, հրապարակի տարածքում քսանից ավելի ոստիկանական ավտոբուսներ կային։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան