ԵՄ-ի հետ դիսոնանս չունենք․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 16:00
«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
10.11.2026 | 15:51
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՄԻՊ-ը ուսումնասիրություն է սկսել
10.11.2026 | 15:39
Կոչ եմ անում քաղաքացիներին Սահմանադրության նախագծին քննադատորեն մոտենալ և դիտարկումներ անել․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:38
Միավորված ընդդիմության ուժերը պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները
10.11.2026 | 15:30
Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:21
Կոստանյանի, Պողոսյանի և մյուսների արտահանձման հարցը քննարկվե՞լ է ռուս գործընկերոջ հետ․ հարց Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:15
Մեսին, Սուարեսն ու Լևանդովսկին հավակնում են MLS-ի լավագույն գոլի մրցանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 15:05
Հայաստանի ներկայացուցիչները չեն մասնակցում Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ նիստին
10.11.2026 | 15:00
Կալանքը բացառիկ խափանման միջոց է և խիստ անհրաժեշտ դեպքերում է կիրառվում․ Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:49
Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա․ թիրախը, հավանաբար, ավիավերանորոգման գործարանն է
10.11.2026 | 14:37
Ուկրաինայի և եվրոպական պատվիրակությունների հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը․ Ուիթքոֆ
10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
Բոլորը

2023 թվականի հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանն ասել է, թե Ադրբեջանն իր ագրեսիան բացատրում է նրանով, որ վտանգ է տեսնում Հայաստան-Ռուսաստան տանդեմից, իր դեմ ինչ-ինչ գործողությունների սպառնալիք: Եվ քանի որ ՌԴ-ն չի արձագանքում ադրբեջանական ագրեսիաներին, ուրեմն դաշնակցի ներկայությունը ՀՀ-ում կարող է սպառնալիք լինել: Լ
Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ասել է՝ ԵՄ դիտորդներն անվտանգության երաշխիք չեն, ավելին, կարող են ՀՀ-ի համար մարտահրավեր լինել, ի վերջո, որտե՞ղ է տեսնում անվտանգության նոր հարթակներ, չնայած ԱՄՆ-ի դրամաշնորհային աջակցությանը ՀՀ ուժային կառույցներին:

Այսօր հրավիրված ասուլիսում այս դիտարկումներին ի պատասխան՝ Փաշինյանը նախ պարզաբանեց, թե ինչու է ԵՄ դիտորդների տեղակայմանը համաձայնել, բայց ՀԱՊԿ դիտորդներին՝ ոչ:

«Պատճառը պարզ է՝ անվտանգության ոլորտում ՀԱՊԿ-ի հետ մենք ունենք պայմանագիր, որտեղ փոխադարձաբար պարտավորությունները ֆիքսված են: Հիմա մենք դիսոնանս ենք տեսնում իրենց գործողությունների ու պարտավորությունների մեջ, ասում ենք` հարգելի գործընկերներ, եկեք սկզբից դիսոնանսի հարցը լուծենք, հետո մոնիտորինգի, որովհետև առանց դիսոնանսի հարցը լուծելու` չի կարող մոնիտորինգը լինել արդյունավետ: ԵՄ-ի հետ այսպիսի դիսոնանս չունենք, որովհետև ԵՄ-ի հետ չունենք անվտանգային ոլորտում կնքած որևէ փաստաթուղթ, պայմանագիր, որը նրանք, մեր ընկալմամբ, ամբողջությամբ չեն իրականացնում»,- նշեց Փաինյանը։

Իսկ անվտանգությունը, դրա երաշխիքը, ըստ Փաշինյանի, առաջին հերթին տեսնում է մեր տարածաշրջանում: Այսինքն, անվտանգության միակ հուսալի երաշխիքը տևական, ինստիտուցիոնալ և համապարփակ խաղաղությունն է։

Ճշտող հարցին՝ ո՞ւմ հետ, Փաշինյանը պատասխանել է` մեր միջավայրի ու մեր տարածաշրջանի։

«Եթե մենք ընկալում ունենանք, որ մեզ վրա անընդհատ պետք է հարձակվեն, և մենք անընդհատ պետք է պաշտպանվենք երրորդ ուժի աջակցությամբ ու օգնությամբ, ապա մի «իքս» պահի այդ երրորդ ուժը կարող է ասել` ես չեմ կարող ձեզ աջակցել, ես էլ իմ պրոբլեմները ունեմ, ես գնում եմ իմ խնդիրները լուծելու։ Եվ մենք կմնանք մեր թշնամական միջավայրի հետ դեմ հանդիման։ Մենք մի անգամ դա արդեն տեսել ենք, ու դա մեր ժողովրդի պատմության ամենաողբերգական էջն է: Մենք պե՞տք է մտածենք սրա մասին, այո, պետք է մտածենք: Չմտածելը կլինի դավաճանություն՝ ՀՀ-ի պետական շահերին»,- մանրամասնեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։