Ադրբեջանը չի՛ կարող ասել՝ 3 անկլավում ադրբեջանցիներ են ապրել, ինձ տվեք․ փաստարկ չունի՝ ինչպես են դրանք ձևավորվել. Համո Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագիծը՝ 1975 թվականի քարտեզներով։ Քարտեզագետների կարծիքով՝ Փաշինյանը նկատի ունի ԽՍՀՄ ԶՈՒ Գլխավոր շտաբի 1974-ի ռազմական քարտեզները, որոնց հիման վրա ՀՀ-ն անկախություն է ձեռք բերել։

Ըստ այդ քարտեզի՝ Հայաստանի տարածքը 29,800 քառակուսի կիլոմետր է և ունի ադրբեջանական անկլավներ Տավուշում, որոնց միջով, սակայն, անցնում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը և Տիգրանաշենը՝ Սյունիքի մարզ տանող ճանապարհին։ Հայկական Արծվաշենն էլ 1992-ին ադրբեջանական զինուժը գրավեց՝ 4000 բնակչությամբ գյուղ, որը դատարկվել է հայերից։ Բացի այդ, Ադրբեջանը վերցրել է տարածքներ Պառավաքար, Բերքաբեր, Վազաշեն սահմանային գյուղերից։

Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները 1970-ականների քարտեզով իրականացնելը նշանակում է անկլավների վերադա՞րձ։ Պատմաբան Համո Սուքիասյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասում է, որ Ադրբեջանը չի կարող ասել՝ անկլավներում ադրբեջանցիներ են ապրել, ինձ տվեք։

«Նրանք փաստարկներ չունեն՝ ինչպես են դրանք ձևավորվել ՀՀ տարածքում։ ՀՀ-ին պատկանող Արծվաշենը հիմա բնակեցված է ադրբեջանցիներով․ նրանք պիտի դուրս գան գյուղից, ինչը նրանց համար լուրջ խնդիր է։ Կարող եմ ասել, որ հայկական Արծվաշեն անկլավի տարածքը նույն չափի է, ինչ ադրբեջանական երեք անկլավները՝ ՀՀ-ում․ ճիշտը Տավուշում սահմանը պահպանելն է այս տեսքով, հակառակ դեպքում՝ սահմանի կահավորման խնդիր կլինի, եթե ԽՍՀՄ սահմաններին վերադառնանք։ Ապակայունացում կլինի՝ Բաքվի այս վարքագիծը հաշվի առնելով»,- ասաց պատմաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան