Կրեմլում ռազմավարություն են մշակել՝ Բալթյան երկրներում ռուսական ազդեցությունը վերականգնելու համար

Լուրեր

08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլը ռազմավարություն է մշակել՝ վերականգնելու Ռուսաստանի ազդեցությունը Բալթյան երկրներում, սակայն դրա իրականացմանը խոչընդոտում է Ուկրաինայում պատերազմը։ Այս մասին հայտնում է «Դոսյե» կենտրոնը՝ վկայակոչելով միջազգային լրագրողների կոնսորցիումի կողմից ձեռք բերված փաստաթղթերը։

Նյութերից հետևում է, որ «Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նպատակներն էստոնական, լատվիական և լիտվական ուղղություններով» անվանմամբ փաստաթուղթը դեռևս 2021 թվականին մշակվել է նախագահի աշխատակազմի սահմանային կապերի բաժնում՝ հատուկ ծառայությունների աջակցությամբ։ Նշվում է, որ նույն բաժինը մշակել է նաև մինչև 2030 թվականը Բելառուսը կլանելու և Մոլդովայի քաղաքականությանը միջամտելու ռազմավարությունը։

Ռուս պաշտոնյաները մտադիր էին մանիպուլյացիայի ենթարկել տեղի գործարարներին՝ ապահովելու Բալթյան կառավարությունների հավատարմությունը: Գործարարներին նախատեսվել է հավաքագրել ռուսական շուկան նրանց համար բացելու խոստումներով, եթե երկրները փոխեն քաղաքականությունը Մոսկվայի նկատմամբ։ Կրեմլը ցանկացել է ստեղծել «փափուկ ուժի» կազմակերպությունների ցանց, որոնք պաշտպանում են Ռուսաստանի հետ համագործակցությունը։ Մեկ այլ նպատակ էլ Բալթյան երկրների ռազմականացումն ու ՆԱՏՕ-ի նոր բազաների ստեղծումը թույլ չտալն է եղել։

Կրեմլը նախատեսում էր Լատվիային ներգրավել Ռուսաստանի հետ ընդհանուր օրակարգում (բալթյան տարածաշրջանի միջավայր, կրթություն, մշակույթ, հումանիտար համագործակցություն)՝ օգտագործելով գոյություն ունեցող տարածաշրջանային ձևաչափերը, օրինակ՝ Բալթիկ ծովի երկրների խորհուրդը։ Այստեղ Ռուսաստանը մտադիր էր ստեղծել նոր ռուսամետ հասարակական կառույցներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ։ 2030-ին Կրեմլը հույս է ունեցել հասնել Լատվիայում ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելուն, լուծել ԽՍՀՄ նախկին քաղաքացիների զանգվածային քաղաքացիության խնդիրը և Լատվիային ներգրավել Ռուսաստանի հետ քաղաքական դաշինքների մեջ:

Լիտվայի մասով Կրեմլում նախատեսել են կանխել «ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների ռազմական ներկայության աճը, կրճատել ՆԱՏՕ-ի զորավարժությունների թիվն ու մասշտաբը և թույլ չտալ Լիտվայի կողմից հետխորհրդային երկրների ներքաշում ՆԱՏՕ-ի ազդեցության ոլորտ։ Հումանիտար ոլորտում նախատեսվում էր ընդլայնել ռուսական մշակութային ներկայությունը, պահպանել ռուսալեզու կրթության համակարգը, հուշարձանները, ինչպես նաև հակազդել «պատմության կեղծմանը» և «նացիզմի հերոսացմանը»։

2030 թվականին Կրելմում հույս են ունեցել ստեղծել Լիտվայում պայմաններ, որոնց պարագայում այդ երկրի ղեկավարությունը կընդունի, որ ՆԱՏՕ-ի ներկայությունը վնաս է հասցնում ազգային անվտանգությանը։

Էստոնիայի պարագայում Կրեմլում ծրագրել են ձևավորել ռուսամետ տրամադրություններ Էստոնիայի քաղաքական և ռազմական վերնախավերի շրջանում՝ հակազդելով երկիրը «ռազմականացնելու»՝ ՆԱՏՕ-ի ջանքերին։

Մինչև 2030 թվականը Կրեմլը նախատեսել է վերականգնել հարաբերություններն Էստոնիայի հետ քաղաքական, ռազմատեխնիկական և անվտանգության ոլորտներում, ամրապնդել ռուսամետ ազդեցության խմբերի արդյունավետությունը և ապահովել երկու երկրների միջև լայնածավալ առևտրատնտեսական համագործակցությունը։

Էմմա Չոբանյան