ՆԱՏՕ-ն փոխել է իր պաշտպանական հայեցակարգը․ NYT

Լուրեր

08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
Բոլորը

ՆԱՏՕ-ն որոշել է վերանայել իր արևելյան սահմանների պաշտպանության հայեցակարգը։ The New York Times (NYT) թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է դաշինքի անդամ որևէ երկրի դեմ հնարավոր ագրեսիային արձագանքելու՝ ՆԱՏՕ-ի պաշտպանական հայեցակարգի սկզբունքի փոփոխության մասին։ Պատասխան հարվածի միջոցով զսպման հայեցակարգը փոխվում է մեկ այլ հայեցակարգով՝ զսպում՝ հարվածը թույլ չտալու միջոցով, գրում է NYT-ն։
Եթե նախկինում ՆԱՏՕ-ն, անդամ երկրներից մեկի վրա անսպասելի հարձակման դեպքում հնարավոր էր համարում իր տարածքների մի մասին ժամանակավոր օկուպացիա՝ ՆԱՏՕ-ի զորքերի կողմից հետագա ազատագրմամբ, ապա նոր հայեցակարգը ենթադրում է, որ դաշինքը կձգտի թույլ չտալ իր տարածքի թեկուզ փոքր մասի օկուպացիա։

NYT-ն գրում է, որ Ուկրաինայի օկուպացված տարածքներում՝ Բուչայից ու Իրպենից մինչև Մարիուպոլ ու Խերոսն, ՌԴ կողմից վայրագություններից հետո, ՌԴ հետ սահմանակից Բալթյան երկրներն ու Լեհաստանը դեմ են հանդես գալիս անգամ կարճ ժամանակով ՌԴ օկուպացիային։ Նրանց փաստարկն այն է, որ Ուկրաինա ներխուժման առաջին օրը ՌԴ զորքերն այնքան տարածք զբաղեցրեցին, որը իր մակերեսով գերազանցում է որոշ Բալթյան երկրների տարածքը։