44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողները նստացույց են սկսել ՔԿ շենքի դիմաց

Լուրեր

08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

44-օրյա պատերազմում զոհված տղաների մի խումբ հարազատներ 24-ժամյա նստացույց են սկսել Քննչական կոմիտեի շենքի դիմաց: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց զոհված Մխիթար Գալեյանի հայրը` Գարիկ Գալեյանը:

Այսօր լրացել է մեկ տարին, երբ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի»: Այս հայտարարությունից հետո զոհվածների հարազատները բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝պնդելով, որ վարչապետն այդ օրը հանցագործության մասին ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նրանք իրավապահներից պահանջում էին պատասխանատվության ենթարկել երկրի ղեկավարին: Նրանք պնդում էին, որ Փաշինյանի հայտարարությունից տպավորություն են ստացել, որ նա նախապես պատկերացնելով, կանխատեսելով պատերազմի հետևանքները, մարդկային կորուստները, դիտավորությամբ չի կանխել այն։

Պատերազմում իրենց որդիներին կորցրած ծնողները հաղորդում էին ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Բացի այս հայտարարությունը, զոհվածների ծնողներին ՔԿ-ի շենքի մոտ է բերել նաև Անկախության օրը Եռաբլուրից իրենց բռնի ուժով ոստիկանություն տանելը, որպեսզի վարչապետ Փաշինյանը կարողանար զինվորական պանթեոն այցելել: Ծնողները դժգոհ են հարուցված քրգործից քննության ընթացքից, ասում են` տպավորություն է, թե իրենք են քննում գործը, ոչ թե իրավապահները: Այդ քրգործի շրջանակում հարցաքաննվել են Եռաբլուրից բերման ենթարկված ծնողներն ու առերեսում է եղել ոստիկանների հետ:

Արփի Հակոբյան