Ո՞վ է լիազորություն տալիս որևէ զինվորականի՝ բանակցելու ադրբեջանցիների հետ․ պատգամավորը՝ փոխնախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.08.2026 | 18:47
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
Բոլորը

«44-օրյա պատերազմից հետո պայմանական նոր ձևավորված բնագծերում՝ Սոթքից մինչև Ներքին Հանդ, շատ միջադեպեր են գրանցվում։ Վերջին ողբերգական միջադեպը երեկ էր, երբ հայկական կողմը չորս զոհ է ունեցել։ Այդ «բանակցություն» ասվածը, որը տեղի է ունենում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև, թեև հասկանալի չէ, բայց սահմանային ճշգրտումների համատեքստում ինչպե՞ս է կանոնակարգվում։ Որևէ հատվածում ո՞վ է հրաման տալիս կամ լիազորություն ընձեռում որևէ հրամանատարական կազմի՝ բանակցելու համար ադրբեջանցիների հետ»,- ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նման հարց տվեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին, որը խորհրդարան էր եկել ոլորտին վերաբերող նախագիծ զեկուցելու։

Տիգրան Աբրահամյանը նաև հարցրեց՝ տարբեր տեղերից դեպի հայկական դիրքեր եկող ադրբեջանցիների հանդեպ կրակ չվարելու հրամանն ո՞վ և ինչպե՞ս է տալիս։ Արման Սարգսյանը նախ նշեց, որ եթե տեղում կայանում են բանակցություններ, ապա որպես կանոն՝ հրամանատարների միջոցով են արվում՝ ներքին պայմանավորվածությունների հիման վրա․ «Որևէ կերպ հնարավոր չէ կանոնակարգել, թե որ պահին կառաջանա բանակցելու կարիք, որովհետև բանակցություն ասվածը լայն հասկացություն է։ Անգամ փոքր հարցի շուրջ պայմանավորվածությունը բանակցության ձև է։ Տեղում լինում են սպաներ, որոնք որևէ կերպ դժվար իրավիճակներում օպերատիվ լուծումներ են գտնում՝ հաճախ իրենց հրամանատարների հետ ճշգրտելուց հետո»։ Ինչ վերաբերում է հարցին, թե սահմանն ով է որոշում, փոխնախարարը հղում արեց սահմանազատման-սահմանագծման հարցերով ՀՀ-Ադրբեջան հանձնաժողովին․ «Բայց տեղային վեճերը, որոնք ծագում են ներկայացված քարտեզների կամ այլ պնդումների միջոցով, լուծվում են տեղում։ Եթե անունը կդնեք բանակցություն, ապա բանակցության, պայմանավորվածությունների, զրույցների ձևով․․․տեղում իրավիճակ է լինում, որ թեկուզ փոքր հրամանատարն անմիջապես արձագանքում է և չի թողնում, որ խնդիրը վերածվի մեծ բախման»։

Տիգրան Աբրահամյանը նկատեց, որ ասվածում հակասություն կա․ «Երեկվա միջադեպը բերել է ողբերգական հետևանքների։ Եթե մի կողմից կա սահմանազատման հանձնաժողով, և դրա հիմքում կան սկզբունքներ, ապա անհասկանալի է տեղում զինվորականների նախաձեռնողականություն վերցնելը։ Բանակցությունները կոնկրետ գործընթաց են ենթադրում։

Բացի դրանից, երբ մարտական հենակետի ուղղությամբ գալիս են ադրբեջանցի զինծառայողներ, կանոնագիրքը այլ բան է սահմանում։ Մեծ թվով դեպքեր են եղել, որոնց հետևանքով անհրաժեշտ միջոցներ չեն արվել։ Բանակցությունների «տապալման» հետևանքով, չկանոնակարգված լինելու հանգամանքում չորս զինվոր է զոհվել»։

Արման Սարգսյանը Տիգրան Աբրահամյանի նկատառման հետ կապված անհամաձայնություն արտահայտեց․ «Բանակցությունների բացակայության պատճառով չէ, որ դա տեղի է ունեցել։ Ադրբեջանցիների կողմից սադրանք է եղել, և դա երևում է նաև ՊՆ-ի տարածած տեսագրությամբ։ Մոտեցել են, սադրել, հետո կրակ բացել։ Իսկ սահմանազատման հանձնաժողովի արդյունքները հրապարակային են։ Երեկվա միջադեպը բացատրել որպես բանակցության չկայացում․․․ոչ, ինժեներական աշխատանքների մոտ են եկել ու սադրել, որի պատճառով եղել է միջադեպը»։ Ինչ վերաբերում է իրադրությանը սահմանին, փոխնախարարը հայտնեց, որ օպերատիվ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։

Մանրամասները՝ տեսանյութում։