Մարդկային կյանքերի վրա չենք բանակցում. արդյոք ադրբեջանցի զինվորները կփոխանակվեն գերիների հետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

17.08.2026 | 18:06
«Յաբլոկո»-ի փոխնախագահ Լև Շլոսբերգը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել ռազմական «կեղծիքների» և ՌԴ բանակը «վարկաբեկելու» գործով
17.08.2026 | 18:00
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն Լիլիթ Գալստյանն է
17.08.2026 | 17:58
Ռոնալդու. «Հնարավոր է՝ սա իմ վերջին տարին է ֆուտբոլում»
17.08.2026 | 17:52
ԱՄՆ-ից պատվիրակություն կժամանի Հայաստան
17.08.2026 | 17:50
«Ավելի քան դռնփակ»․ Հակակոռուպցիոն դատարանում հայտնվել է մի գործ, որում չկան ո՛չ հայցվորի, ո՛չ պատասխանողի անունները
17.08.2026 | 17:50
Ուկրաինական ԶՈՒ-ն հայտնել է Ղրիմում գտնվող ԱԹՍ-ների պահեստավորման և կառավարման Orion կայանի վրա հարվածների մասին
17.08.2026 | 17:47
Պետք է օրենքով արգելեինք պետությունը զավթած կուսակցություններին․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 17:43
Ակադեմիական քաղաքի փողոցները նեղ են․ Էդգար Ղազարյանի առաջին ելույթը աղմկահարույց միջադեպից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 17:41
Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ
17.08.2026 | 17:30
Ղարաբաղից տեղահանված առանձին ընտանիքների վարձավճարի համար ամսական մինչև 40 հազար դրամ աջակցություն է տրամադրվում
17.08.2026 | 17:21
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 17:16
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանի տպավորիչ հաղթանակն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 17:07
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
17.08.2026 | 16:56
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
17.08.2026 | 16:44
ՌՈ-ն պատասխանատու չէ բոլոր ինքնասպանությունների համար. Աշոտ Զաքարյանն ինքն է որոշել դիմում գրել․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերիների հարազատները պահանջում են իշխանություններից քայլեր ձեռնարկել և վերադարձնել 2 տարուց ավելի Բաքվի բանտերում պահվող անձանց․ Շիրակի մարզից 26 գերիների հարազատներն այսօր փակել էին Գյումրի-Բավրա միջպետական ճանապարհը։ 

Երեկ ռազմական գերատեսչությունը հայտնեց, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվոր է հայտնաբերվել և ձերբակալվել։ Ձերբակալվածն ասել էր, որ իր հետ ևս մեկ զինվոր է եղել, նրան դեռ փնտրում են։ Փողոց փակած գերիների հարազատներն ասում են՝ ադրբեջանցի երկու զինվորներին հնարավոր է փոխանակել Բաքվում պահվող հայ ռազմագերիների հետ, բայց միևնույն  ժամանակ թերահավատորեն են մոտենում, որ Հայաստանի իշխանություններն այդ քայլին կգնան։

«Խիստ կասկածում եմ, 2 տարի 4 ամիս անդեն անցել է, էլ  սպասելու տեղ չունենք»,- ասում է գերիներից մեկի քույրը` Գոհար Սաղաթելյանը:

Մինչ այս՝ շատ դեպքեր են եղել, երբ ադրբեջանցի զինվորները մոլորվել են, բայց առանց նախապայմանների վերադարձվել՝ հիշեցնում են հարազատները։ Օրինակ՝ 2022-ի հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանը հատած Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Կամիզ Իբաևը ՌԴ խաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել էր ադրբեջանական կողմին։ Հենց սա է հիմք տալիս մտածելու, որ իշխանություններն այս անգամ էլ նույն սցենարով կառաջնորդվեն։ 

Մինչ հարազատները հույս են հայտնում, որ ադրբեջանցի զինվորները կարող են փոխանակվել ռազմագերիների հետ, իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանն ասում է՝ Հայաստանը ռազմագերիների հարցը երբեք բանակցությունների հիմք չի դարձրել, փոխարենը պատգամավորը հիշեցնում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի կետերը Ադրբեջանը չի կատարում։  

Փաստաբան Արա Ղազարյանը  էլիրատեսական է համարում ադրբեջանցիների փոխանակումը ռազմագերիների հետ, բայց, ասում է, պիտի հաշվի առնել, թե,  օրինակ, ինչ պայմաններում ու ինչպես են նրանք հատել սահմանը։

«Հարց է` ՀՀ-ն կհրաժարվի՞ քրեական հետապնդումից: Ըստ էության, հանցագործության հատկանիշներ կան` անօրինական հատել են պետական սահմանը, բայց Հայաստանը կարող է որոշել հանձնել անձին և քրեական հետապնդում չիրականացնել, այլ փորձել պայմանավորվածություն ձեռք բերել»,- ընդգծում է միջազգային իրավունքի մասնագետը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Բաքվի բանտերում 33 հայ գերի է պահվում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։ Արա Ղազարյանն ասում է՝ այդ մեղադրանքներն անօրինական են և անօրինական կլինի, եթե Հայաստանն էլ հետևի Ադրբեջանի օրինակին, իհարկե, այն դեպքում, երբ պարզվի, որ ադրբեջանցիներն իսկապես մոլորվել են։

ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ ասում է՝ գաղտնիք չէ, որ Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերությունները իրավական կոնտեքստում չեն կառուցվում, քաղաքական բանակացություններրի արդյունքում հնարավոր է՝ փոխանակման գործարքի գնալ։

Հայ ռազմագերիներին հայրենիք վերադաձնելու թեման առանցքային էր 2021 թվականի արտահերթը ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անգամ առաջարկել էր իր որդուն ուղարկել Բաքու գերիների վերադարձի դիմաց։ Մեկ ուրիշ դեպքում էլ նշել, թե  գերիները կներեն իշխանություններին 1-2 ամիս ավելի գերության մեջ մնալու համար, բայց չեն ների հանուն իրենց ազատության երկրի անկախությունը զիջելու համար․ այս հայտարարություններից անցել է շուրջ երկու տարի։

Իշխանական պատգամավոր Խանդանյանը խոստովանում է՝ Ադրբեջանը ապակառուցողական է դարձել, դա է պատճառը, որ նույնիսկ միջնորդների շնորհիվ հայրենադարձման գործընթաց վերջին շրջանում տեղի չի ունեցել։ Բացի այդ՝ Ադրբեջանը շատ անգամներ դրժել է խոստումը և չի վերադարձրել գերիներին։ 

Բաքվի բանտում պահվող գերիները ընտանիքների հետ կապ են հաստատում 40 օրը մեկ՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ։ Իշխաննությունները վերջին շրջանում չեն խոսում գերիներին վերադարձնելու առաջնահերթությունից, թեև Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ հնարավոր բոլոր դիվանագիտական խողովոկաներն օգտագործվում են այս հարցի բարձրացման համար։ 

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան