ԶՊՄԿ-ն՝ Լիճքի հանքավայրի վերաշահագործման մասին

Լուրեր

08.10.2026 | 11:04
Արծրուն Մարգարյանի և Վահրամ Խորխոռունու սպանությունների գործերով բացահայտումներ են եղել․ Փաշինյան
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
Բոլորը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պարզաբանումներ է ներկայացնել Լիճքի հանքավայրի հնարավոր վերաշահագործման վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նշված է․

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ցանկանում է կարևոր պարզաբանումներ ներկայացնել Լիճքի հանքավայրի հնարավոր վերաշահագործման վերաբերյալ։

Նախ՝ կարևոր ենք համարում պարզաբանել, որ Լիճքի հանքավայրը մինչև 2018 թ.-ը շահագործել է «Թաթսթոուն» ՍՊ ընկերությունը։ Այսինքն Լիճքը նոր բացվող  հանքավայր չէ, այնտեղ մինչև 2018-ը կատարվել են մակաբացման զգալի աշխատանքեր։

2021 թվականին դադարեցվել է Թաթսթոուն ընկերության ընդերքօգտագործման իրավունքը և, հաշվի առնելով, որ հանքավայրն ունի գնահատված պաշարներ, ցանկացած ընկերություն կարող էր դիմել հանքի շահագործման լիցենզիայի համար։

Հարկ ենք համարում նաև նշել, որ Թաթսթոուն ընկերության կողմից արդյունահանման համար օգտագործվել են ԶՊՄԿ զգալի ռեսուրսներ և դրանց օգտագործման համար ԶՊՄԿ-ն չի ստացել որևէ հատուցում։ Այս պահի դրությամբ Թաթսթոուն ընկերությունը փաստացի չի գործում և ունենալով չմարված զգալի պարտքեր ԶՊՄԿ-ին անցնում է  սնանկացման գործընթացով։

Եվ վերջապես՝ բնապահպանության մասին։ Հանքավայրի տարածքում իրականացվել են զգալի աշխատանքներ, այնուհետև, առանց պատշաճ փակման դադարեցվել է շահագործումը։ Առանց պատշաճ փակման լքված հանքավայրերը զգալի բնապահպանական վտանգ են ներկայացնում։  Շրջակա միջավայրի բաղադիրչների (հող, ջուր, օդ, կենսաբազմազանություն) պատշաճ կառավարմամբ շահագործումը ոչ միայն տնտեսապես շահավետ կարող է լինել պետության համար, այլև կկանխի տարածքի բնապահպանական հետագա դեգրադացիան։

ԶՊՄԿ-ն  նախատեսում է հանքաքարի մշակումը իրականացնել Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայում՝ բացառելով Մեղրիի տարածաշրջանում արտադրական միավորների և պոչամբարի կառուցումը»։