Կացնով հատել են էկոակտիվիստ Թեհմինե Ենոքյանի բալենիների այգին՝ 714 ծառ

Լուրեր

15.10.2026 | 21:40
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Գնդեվազում 3 տարի առաջ տնկածս երկու հեկտար բալի այգին` շուրջ 714 ծառ, երեկ ամբողջովին կացնով կտրած, ապա կրկին տնկած եմ հայտնաբերել»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ահազանգեց բնապահպան, ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը։

Բնապահպանը, թեև մեզ հետ զրույցում խուսափեց իր կողմից կասկածվող անձի կամ անձանց անունները հնչեցնել, սակայն տեղեկացրեց, որ իր կասկածների մասին արդեն իսկ ոստիկանությանը տեղեկացրել է.

«Քանի դեռ քննչական մարմիններն իրենց ուսումնասիրությունը չեն ավարտել, այս պահին զերծ կմնամ որևէ մեկին մեղադրելուց։ Չեմ բացառում, որ այս ամենը կապված լինի խիստ անձնական կամ հանրային գործունեության հետ, հնարավոր է՝ լինի այն նույն մարդը, որը կրակել էր տանս վրա»,- նշեց նա

Ոստիկանությունից Factor TV-ին փոխանցեցին, որ Ենոքյանի կողմից ՆԳՆ ոստիկանության Ջերմուկի բաժինը երեկ հանցագործության մասին հաղորդում է ստացել, որը փոխանցվել է Քննչական կոմիտե։

«Իմ նկատմամբ կատարվող հետապնդումները շարունակվում են շուրջ մեկ տարի, իսկ ոստիկանությունն ու քննչական մարմինները դատարանի հետ ձեռք ձեռքի տված ոչինչ չեն անում կամ շարունակում են սատարել հանցագործներին»,- հայտարարեց Ենոքյանը։

Հիշեցնենք՝ նախորդ տարի մարտին անհայտ անձինք հրկիզել էին Թեհմինե Ենոքյանի բնակարանի դուռը, նույն թվականի հունիս և հուլիս ամիսներին երկու անգամ կրակել տան ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել էին պատուհանները, առաստաղը և պատը։

Ռոզա Վարդանյան